11:06 14 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.73
  • GBP596.06
  • EUR525.36
  • RUB7.42
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը

«Նա այստեղ է, և նա կատարյալ է». Քիմ Քարդաշյանը հայտնել է 4-րդ երեխայի ծնվելու մասին

© AFP 2018 / ANGELA WEISS
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
242 0 0

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը 4-րդ անգամ ծնող են դարձել։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի –Sputnik.  Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Twitter–ի իր միկրոբլոգում գրառում է արել 4-րդ երեխայի ծնվելու մասին։

«Նա այստեղ է, և նա կատարյալ է», – գրել է Քիմը։

Ռեալիթի շոուի աստղը ևս մեկ թվիթ է հրապարակել` հայտնելով նոր երեխայի և նրա քույրիկի` Չիկագոյի նմանության մասին։

«Բացի այդ, նա Չիկագոյի երկվորյակն է։ Լոլ։ Համոզված եմ, որ նա շատ կփոխվի, բայց հիմա ճիշտ նույն տեսքն ունի, ինչ քույրը», – ասել է Քիմը։

Չորրորդ երեխային, ինչպես և երրորդին` Չիկագոյին, փոխնակ մայրն է լույս աշխարհ բերել։ Տղայի անունը դեռ հայտնի չէ։

Ի դեպ, Քիմը բազմիցս պնդել է, որ ոչ մի դեպքում երեխային «աշխարհագրական» անուն չի տա։

Ռեալիթի շոուի 38-ամյա աստղ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն իրենց ավագ դստերն անվանել են Նորթ (North West — «Հյուսիս–Արևմուտք»), իսկ որդուն` Սեյնթ (Saint — «Սուրբ»)։ Կրտսեր դստերը, որը ծնվել է 2018 թվականի հունվարի 15-ին, ծնողները Չիկագո են կոչել։

Նշենք, որ Չիկագոյի ծնվելուց հետո Քիմի և Քանյեի ընկերները` երգչուհի Բեյոնսեն և նրա ամուսինը` ռեփեր Jay-Z–ը, նորածնին ավելի քան 20 հազար դոլար արժողությամբ ադամանդե ապարանջան էին նվիրել։ Իսկ Քիմը Իտալիային թանկարժեք խաղալիքներ էր բերել, այդ թվում 170 հազար դոլար արժողությամբ Louis Vuitton–ից փափուկ արջուկ, 96 հազար դոլար արժողությամբ ոսկե ծծակ, 137 հազար դոլար արժողությամբ Սվարովսկի քարերով ձիուկ  և այլն։

Ըստ թեմայի

Քարդաշյանների «քիփը» կամ պարզապես ժուռնալիստ Տիգրան Դանիելյան
Մայրը կրկնօրինակում է աղջկան. Քարդաշյանը մերկացել է հանուն իր ակնոցի գովազդի. լուսանկար
Valentino նորաձևության տունը խիստ քննադատության է ենթարկվել Քիմ Քարդաշյանի պատճառով
Որքան գումար է ստանում Քարդաշյանը Instagram-ում գրառում անելու համար
Ջրահարսն ու բոմժը. համացանցի օգտատերերը ծաղրել են Քարդաշյանին ու նրա ամուսնուն. լուսանկար
թեգերը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Քիմ Քարդաշյան

Գլխավոր թեմաներ