08:35 25 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD512.31
  • GBP684.65
  • EUR608.83
  • RUB6.75
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1110)
69 0 0

ՀՀ վարչապետն ու տիկին Աննա Հակոբյանը Չինաստանում ներկա կլինեն նաև համաժողովի գալա համերգին, որի ընթացքում ելույթով հանդես կգա Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 14-16-ն աշխատանքային այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, այցի շրջանակում նախատեսված է վարչապետի հանդիպումը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ: Վարչապետ Փաշինյանն աշխատանքային ճաշի շրջանակում հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցերը կքննարկի նաև ՉԺՀ  պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ:

Վարչապետը Պեկինում կմասնակցի Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով:

ՀՀ վարչապետն ու տիկին Աննա Հակոբյանը ներկա կլինեն նաև համաժողովի գալա համերգին, որը տեղի կունենա Պեկինի Ազգային օլիմպիական մարզադաշտում: Համերգի ընթացքում ելույթով հանդես կգա Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը:

Հիշեցնենք` Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 12–ին մեկնել է Լյուքսեմբուրգ, որտեղից աշխատանքային այցով կմեկնի նաև Բրյուսել։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1110)

Ըստ թեմայի

Փաշինյանի կինը հյուրընկալել է Արա Աբրահամյանին. լուսանկարներ
թեգերը:
Աննա Հակոբյան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ