07:46 18 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.45
  • GBP590.89
  • EUR534.43
  • RUB7.58
Մեկնարկել է Հայաստանի վարչապետի այցը Չինաստան

Մեկնարկել է Հայաստանի վարչապետի այցը Չինաստան

© Photo / official site of the Prime minister of RA
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (804)
167 0 0

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի հետ ժամանել է Չինաստանի մայրաքաղաք։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին։

Օդանավակայանում Հայաստանի պատվիրակությանը սպասում էր Պատվո պահակախումբը։Ազգային տարազներով երեխաները ծաղիկներ են նվիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տիկին Աննա Հակոբյանին:

Փաշինյանին դիմավորել են Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության փոխնախարար Գուո Վեյմինը, Հայաստանւմ Չինաստանի դեսպան Տիեն Էրլոնգը, երկրում հայկական դիվանագիտության ներկայացուցիչները։

Մայիսի 14-ի երեկոյան տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հանդիպումը, Փաշինյանը կհանդիպի նաև վարչապետ Լի Կեցյանի հետ, ինչպես նաև կմասնակցի «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին, որտեղ ելույթ կունենա։

Բրյուսելից Չինաստան ուղևորված վարչապետին ուղեկցում է կինը` Աննա Հակոբյանը։ Պեկինում նրա պատվիրակությանը միացել է տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանը։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (804)

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանի լյուքսեմբուրգյան պաշտոնական ընդունելության 1–ին կադրերը. տեսանյութ
Փաշինյանի կառավարության անդամներից քանի՞սն են ծխում. նախարարը հստակ թվեր է նշում
Վստահ եմ, որ Փաշինյանի ու Ալիևի միջև շփում կլինի. Վլադիմիր Կարապետյան
թեգերը:
Չինաստան, Աննա Հակոբյան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ