00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այ քեզ բան. Google-ը կխոսի մեր ձայնով, աստղը սատկել է, իսկ ոմանք դեմ են դեմքի ճանաչմանը

© AFP 2024 / ALAIN JOCARDЖенщина с двумя смартфонами перед логотипом американской многонациональной технологической и интернет-компании Google (16 мая 2019). Париж
Женщина с двумя смартфонами перед логотипом американской многонациональной технологической и интернет-компании Google (16 мая 2019). Париж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ–ի նահանգներից մեկում դեմ են նորարարություններին կամ փորձում են «փրկել» իրենց քաղաքացիներին, համացանցի հայտնի հերոսներից մեկին այլևս չենք տեսնի, Google-ն էլ նոր անակնալ է մատուցում մեզ։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik, Գոռ Մարգարյան. Այս շաբաթվա ընթացքում պարզվեց, որ ԱՄՆ–ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո վարչական շրջանում թույլ չեն տալու դեմքերի ճանաչման տեխնոլոգիա կիրառել, համացանցում մեծ ճանաչում վայելող կատվի հետևորդները վաշ–վիշ են անելու, իսկ Google-ը փորձելու է նմանակել օգտատիրոջ ձայնը։ Հիմա ամեն ինչի մասին` հերթով։

Face ID-ն արգելվել է Սան Ֆրանցիսկոյում

Սան Ֆրանցիսկոն առաջին քաղաքն է ԱՄՆ-ում, որտեղ մարդկանց իրավունքները խախտելուց խուսափելու համար ոստիկանությունը արգել է օգտագործել դեմքի ճանաչման տեխնոլոգիան: Այս մասին Հայտնում է New York Times-ը:

Смартфон - Sputnik Արմենիա
Այ քեզ բան․ ծալվող սմարթֆոնը շտկվել է, պայուսակը` զինվել էկրանով, Դալին էլ` վերակենդանացել

Քվեարկության ժամանակ Սան Ֆրանցիսկոյի դիտորդական խմբի 10 անդամներից 9-ը հաստատել են այն օրինագիծը, որն արգելելու է նմանատիպ տեխնոլոգիայի օգտագործումը:

Դեմքի ճանաչման տեխնոլոգիան սքանավորում է մարդու դեմքը և համեմատում տվյալների բազայի հետ:

Սակայն իրավապահ մարմիններում դրա կիրառումը քննարկման թեմա է դարձել իրավապաշտպանների համար` հնարավոր սխալի և անհամապատասխանության պատճառով։ Մեկ այլ պատճառ էլ կա` տեխնոլոգիան հենվում է լավ չվերահսկվող տվյալների մեծածավալ բազայի վրա:

Մահացել է Instagram-ի հերոսը

Համացանցում «Բարկացած կատու» մականունով հայտնի կատուն սատկել է յոթ տարեկանում: Այս մասին հայտնել են նրա տերերը Tvitter–ում: Կատուն հոգին ավանդել է բորբոքման պատճառով:

​Grumpy Cat- ի պատմությունը սկսվել էր 2012 թվականի սեպտեմբերի 22-ին, երբ օգտատեր Կատալիադիսը Reddit բլոգում տեղադրել էր իր կատվի նկարները, որը շատ արտասովոր արտաքին ուներ:

Քանի որ կատվի բարկացած դեմքը չափից դուրս անբնական էր, ինտերնետի օգտատերերը սկզբում կարծել էին, թե ֆոտոշոփի արդյունք է: Բոլոր կասկածները հօդս ցնդեցին, երբ կատվի տերը կենդանու մասնակցությամբ տեսահոլովակ տեղադրեց Youtube-ում:

Կատվի իրական անունն էր Սոուս Տարտար (կրճատ՝ Տարդ): Արտասովոր արտաքինի պատճառը գաճաճության գենն էր, չնայած նրան, որ Տարդի ծնողները սովորական կատուներ էին:

Google-ը կխոսի տիրոջ ձայնով

Google-ի աշխատակիցները ընկերության բլոգում հայտնել են, որ իրենց թիմը մշակել է մի ալգորիթմ, որը կթարգմանի մարդու խոսքը մեկ լեզվից մյուսը՝ պահպանելով օգտատիրոջ ձայնը:

И.о. директора отдела планетарных наук НАСА Лори Глейз, во время брифинга по теме исследования Марса в Лаборатории реактивного движения НАСА (13 февраля 2019). Пасадена, Калифорния - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. դրոնն օրգան է առաքել, Մարսում շոու է լինելու, իսկ ինչ անի ականջակալ կուլ տվողը

Մշակված ալգորիթմի միջոցով նեյրոցանցը կընդունի ձայնային մուտքագրումը և այն կմշակի որպես սպեկտրոգրամմա, իսկ հետո դրա հիման վրա անհրաժեշտ լեզվով նոր սպեկտրոգրամմա կստեղծի:

Թարմացումից հետո հավելվածը կկարողանա անմիջապես թարգմանել խոսքը ՝ առանց տեքստային գրության: Պահպանվելու է ձայնային տեմբրը և խոսքի մեջ կատարված ընդմիջումները:

Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում շաբաթվա ընթացքում այլ իրադարձություններ էլ են տեղի ունեցել, որոնց մասին մենք արդեն գրել ենք, այնպես որ խորհուրդ կտամ կարդալ ևս մի քանի լուր, որոնք չեն վրիպել մեր աչքից։

Նոր iPhone-ը նարդոսի ու դոլարի գույն կստանա

Ստեղծվել է ճկվող էկրանով առաջին նոութբուքը. տեսանյութ

Xiaomi-ն իր սմարթֆոնները կվաճառի հյութերի ու սուրճի պես

 

Լրահոս
0