07:22 27 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.33
  • GBP605.45
  • EUR542.20
  • RUB7.56
Պետրո Պորոշենկո

Պորոշենկոյին մեղադրում են դավաճանության մեջ. Ուկրաինայում գործ է հարուցվել նրա դեմ

© Sputnik / Stringer
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
73 0 0

Քննության համար հիմք է հանդիսացել Վիկտոր Յանուկովիչի վարչակազմի ղեկավարի նախկին տեղակալ Անդրեյ Պորտնովի դիմումը, որում խոսվում է նախորդ տարի Կերչի նեղուցում տեղի ունեցած իրադարձությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ քրեական գործ է  հարուցվել պետական դավաճանության մեղադրանքով։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոյի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հետաքննության հիմք է հանդիսացել Վիկտոր Յանուկովիչի վարչակազմի  ղեկավարի նախկին տեղակալ  Անդրեյ Պորտնովի դիմումը։ Խոսքը, մասնավորապես, նախորդ տարվա նոյեմբերի իրադարձությունների մասին է, երբ Ուկրաինայի ռազմածովային ուժերը փորձում էին Կերչի նեղուցով Սև ծովից Ազովի ծով անցնել։ Ռուս սահմանապահները ձերբակալել էին նրանց։

Պորտնովը մեղադրում է Պորոշենկոյին, որ  նա, լինելով երկրի ղեկավար, պետական դավաճանություն է գործել, երբ նավաստիներին Կերչի նեղուց է ուղարկել։

Բացի այդ` Պորտնովը Newsone հեռուստաալիքի  ուղիղ եթերով հայտարարել է, որ Պորոշենկոն փորձել է երկրում արտակարգ իրավիճակ հայտարարել։

«Այդ նպատակով նա զոհել է քաղաքացիներին, ուկրաինացի նավաստիներին։ Նա պետք է գիտակցեր ու կանխատեսեր, որ նրանք առնվազն կարող են գերի ընկնել, նույնիսկ՝ մահանալ», – նշել է նա։

Պորտնովի կարծիքով` այդ գործողությունները վնասել են Ուկրաինայի պաշտպանունակությանը ու կատարվում էին ազգային անվտանգությանը վնասելու համար։

Պետական դավաճանությունից բացի նրան մեղադրանք է առաջադրված «Սահմանադրական կարգի փոփոխմանը կամ տապալմանը կամ պետական իշխանությանը գրավելուն ուղղված բռնի գործողություների» ու «Զինվորական ծառայողի կողմից իշխանության կամ ծառայողական լիազորությունների չարաշահման» մասին հոդվածները։

Հիշեցնենք` նոյեմբերի 25-ին ռուս սահմանապահները Սև ծովում ուկրաինական երեք ռազմանավ են բռնել։ ԱԴԾ տվյալների համաձայն` կոնֆլիկտի հետևանքով տուժել են երեք (Կիևի տվյալներով` 6) ուկրաինացի զինվորական։ Ուկրաինան, նոյեմբերի 26-ի միջադեպով պայմանավորված, ռազմական դրություն է մտցրել երկրում։

Ըստ թեմայի

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահին

Գլխավոր թեմաներ