03:26 21 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
ՀԱՊԿ

ՀՀ–ն շահած դուրս եկավ. ՀԱՊԿ–ում Բելառուս-Ղազախստան «զագըվըրը» չկայացավ. «Հրապարակ»

© Photo / official site of the Prime minister of RA
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
288 0 0

Թերթի տվյալներով`ՀԱՊԿ–ում պրոբլեմները ոչ այնքան Փաշինյանի, որքան նրա շրջապատի հետ են:

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. ԱԺ նախագահը Բիշքեկում մասնակցում էր ՀԱՊԿ խորհրդի նիստին, որ պետք է հաստատեր նաև տեւական ժամանակ քննարկվող ՀԱՊԿ կանոնադրական փոփոխությունները: «Հրապարակ» թերթը գրում է. «Վերջապես Արարատ Միրզոյանը հնարավորություն ունեցավ մոտիկից տեսնելու ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, սեղմել նրա ձեռքը»:

Ի դեպ, բիշքեկյան նիստից մի քանի օր առաջ` Մոսկվայում, ՀԱՊԿ մշտական խորհուրդն արդեն իսկ հաստատել էր այդ փոփոխությունները։ Դրանք առնչվում են ՀԱՊԿ քարտուղարի հետկանչման մեխանիզմներին. արդյոք այդ պաշտոնը մնո՞ւմ է նույն երկրին` օբյեկտիվ հետկանչման դեպքերում, թե՞ ռոտացիա է տեղի ունենում և անցնում հաջորդ երկրին։ Կա հետևյալ մոտեցումը․եթե 2 տարին լրացրել է, ապա ռոտացիան տեղի է ունենում, եթե պակաս է, տվյալ երկիրը կարող է այլ թեկնածու առաջարկել։

«Բոլոր դեպքերում պետք է ասել, որ ՀՀ-ն այս փուլում շահած դուրս եկավ խաղից։ Շահեցինք այն առումով, որ մեր քվոտայի ժամկետը պահեցինք, և Բելառուսը չկարողացավ իր թեկնածուին` Զասին նշանակել. հիշեք, որ Բելառուսը ցանկանում էր Զասին նշանակել դեռ 2018-ին, դեկտեմբերին Լուկաշենկոն հայտարարում էր, որ իրենց թեկնածուն է ՀԱՊԿ ղեկավարը, մենք Բելառուսին ցույց տվեցինք, որ իր ուզածով չեղավ, ու Բելառուս-Ղազախստան «զագըվըրը» չկայացավ, ինչն Ադրբեջանի շահերից էր բխում»,–ասել է «Հրապարակի» զրուցակիցը։

Հարցին` իսկ ոչի՞նչ, որ այդ քայլերի արդյունքում ՀԱՊԿ կառույցը բավականին հեղինակազրկվեց, թերթի զրուցակիցն ասել է, որ պրոբլեմներ կան, սակայն առկա են նաև դրական տենդենցներ։ Ընդ որում, պրոբլեմները ոչ այնքան Փաշինյանի, որքան նրա շրջապատի հետ են:

Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեռ չի լուծվել։ Երևանի և Մինսկի միջև տարաձայնություններ էին առաջացել։ Վեճերը սկսվել էին այն բանից հետո, երբ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ էր կանչել իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին։

Հայաստանը պնդում էր, որ այդ պաշտոնում պետք է իր ներկայացուցիչը լինի մինչև 2020 թվականը։ Միևնույն ժամանակ Բելառուսն առաջարկում է իր թեկնածուին` Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականություններն այս պահին կատարում է Վալերի Սեմերիկովը։

Ըստ թեմայի

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարները պայմանագիր են ստորագրել
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ կոնսենսուս կլինի․ Հայաստանի ԱԳՆ
Երևանն աշնանը կհյուրընկալի ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներին
թեգերը:
Յուրի Խաչատուրով, Արարատ Միրզոյան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Նիկոլ Փաշինյան, Ալեքսանդր Լուկաշենկո, Բելառուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ