19:22 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42
Վարչապետի այցը Չինաստան. արխիվային լուսանկար

Չինաստանի ղեկավարությունը պատրաստ է շուկան բացել հայկական ապրանքների համար. Փաշինյան

© Photo / official site of the Prime minister of RA
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
15510

Քաղաքական խոչընդոտներ չեն լինի, մնում է ամեն ինչ համապատասխանեցնել տեխնիկական ստանդարտներին։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. ՉԺՀ ղեկավարությունը պատրաստ է չինական շուկան բացել հայկական ապրանքների համար։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով Չինաստան կատարած աշխատանքային այցի արդյունքները։

ՀՀ վարչապետը Պեկինում հանդիպել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հետ։

«ՉԺՀ ղեկավարները հայտարարեցին, որ հետաքրքրված են հայկական ապրանքները` գինին, այլ ոգելից խմիչքները, սննդամթերքները չինական շուկայում հասանելի դարձնելու հարցում», – հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ այդ պատճառով պոտենցիալ արտահանողների համար շատ կարևոր է մշտական կապի մեջ լինել կառավարության հետ չինական շուկայում տիրող պայմանների մասին ցանկացած հնարավոր պարզաբանում ստանալու համար։

Նրա խոսքով`կարևորը, պետք է լավ ուսումնասիրել ՉԺՀ պետական ստանդարտները, որպեսզի հայկական արտադրությունը համապատասխանի դրանց։ Բայց դա տեխնիկական հարց է, իսկ սկզբունքային խոչընդոտներ շուկայում չկան։

Նշենք, որ Չինաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է։ 2018 թվականին երկու երկրների առևտրաշրջանառությունը շուրջ 107 մլն դոլար է կազմել։ Ընդ որում` Հայաստանից արտահանումը 4.5 մլն է։

Ըստ թեմայի

Փաշինյանի խորհրդականը խոսեց Չինաստանի հետ գործակցության ռազմավարական ուղղությունների մասին
Ինչո՞վ կարող է Հայաստանը կարևոր լինել Չինաստանի համար. Պեկինը խնդիրներ ունի Անկարայի հետ
Չինաստանի արտգործնախարարը կժամանի Հայաստան
թեգերը:
Գինի, Շուկա, Նիկոլ Փաշինյան, Չինաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ