07:21 27 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.33
  • GBP605.45
  • EUR542.20
  • RUB7.56
Թերեզա Մեյ

Թերեզա Մեյը կարող է հրաժարական տալ. պատճառը հայտնի է

© Sputnik / Алексей Витвицкий
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
30 0 0

ԵՄ–ն և Մեծ Բրիտանիան համաձայնեցրել են Brexit–ի նոր հետաձգումը մինչև հոկտեմբերի 31-ը։ Միևնույն ժամանակ Լոնդոնը պետք է վավերացներ ԵՄ–ից դուրս գալու համաձայնագիրը մինչև 2019 թվականի մայիսի 22-ը։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր հրաժարականի մասին կարող է հայտարարել արդեն վաղը` մայիսի 24-ին։ Այս մասին գրում է The Times պարբերականը` հղում անելով կառավարության աղբյուրներին։

Այս որոշումը կապված է այն բանի հետ, որ նախարարների կաբինետը հրաժարվել է ընդունել` ԵՄ–ից դուրս գալու վարչապետի դիրքորոշումը։

Սպասվում է, որ Մեյը կհայտարարի հրաժարականի մասին արդեն վաղը` մայիսի 24-ին, 1922 Կոմիտեի ղեկավար Գրեմ Բրեյդիի հետ հանդիպումից հետո, որը որոշում է կուսակցության առաջնորդի ընտրության կամ նրան փոխելու հարցերը։ Պարբերականի զրուցակցի խոսքով` Մեյը փորձելու է որոշել պաշտոնը լքելու ժամկետները։

ԵՄ–ն և Մեծ Բրիտանիան համաձայնեցրել են Brexit–ի նոր հետաձգումը մինչև հոկտեմբերի 31-ը։ Միևնույն ժամանակ Լոնդոնը պետք է վավերացներ դուրս գալու մասին համաձայնագիրը մինչև 2019 թվականի մայիսի 22-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Միացյալ թագավորության խորհրդարանի համայնքների պալատի առաջնորդ Անդրեա Լեդսոմի հրաժարականի մասին։ Հայտնում են, որ հրաժարականի պատճառ են դարձել Թերեզա Մեյի հետ ունեցած տարաձայնությունները։

Ըստ թեմայի

«Նա պարում է, բայց ես եմ ամաչում». Թերեզա Մեյը պարել է ժողովի ժամանակ. տեսանյութ
Ծանոթացեք` Հե Հեն ու Մեյ Մեյը հուլիսին ծնված երկվորյակ պանդաներն են. տեսանյութ
Թերեզա Մեյը խոստացել է կուսակիցներին հրաժարական տալ. հայտնել է նաև պայմանը
թեգերը:
Հրաժարական, Անգլիա, Եվրամիություն

Գլխավոր թեմաներ