13:33 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Տեխնիկա և նորարարություններ (170)
18110

Caviar ընկերությունը ներկայացրել է ձևափոխված Galaxy Fold–ը` նվիրված Ջորջ Մարտինի գրքին, որը դեռ չի հրապարակվել։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Աշխարհահռչակ Caviar ընկերությունը, որը հայտնի է սմարթֆոններ ձևափոխելով ու դրանք լյուքս դասի վերածելով, ներկայացրել է լրիվ նոր դիզայնով Galaxy Fold ծալվող սմարթֆոնը, որի արտաքին տեսքը գրքի կազմ է հիշեցնում:

Սերժ Թանկյանն իր հետքը թողեց «Game of Thrones» սերիալի պատմության մեջ. տեսանյութ

Galaxy Fold Game of Thrones Edition-ը նվիրված է աշխարհահռչակ գրող Ջորջ Մարտինի՝ իր հերթին սպասող «Ձմռան քամիներ» գրքին: Սմարթֆոնի վրա պատկերված է սերիալի ու գրքի լորդական տների զինանշանները, ինչպես նաև Յոթ թագավորությունների քարտեզը: Այս մասին հայտնում է Luxury Launches-ը:

Նախագծողների կարծիքով` այսպիսի ճոխ դիզայնով շրջանակը, որը պատված է ոսկով, համապատասխանում է Galaxy Fold-ի պես առանձնահատուկ սմարթֆոնին: Նրանք հայտնում են, որ այս սարքից թողարկվելու է ընդամենը 7 օրինակ, որոնք շուկայում են հայտնվելու սմարթֆոնի սովորական տարբերակի վաճառքին զուգահեռ: Այս սմարթֆոնն արժենալու է 8200 դոլար:

Հիշեցնենք` Ջորջ Մարտինն իր պաշտոնական բլոգում հայտարարել է, որ հանրահայտ սագայի նախավերջին գիրքն ավարտելու է 2020թ. օգոստոսին:

թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (170)

Ըստ թեմայի

Ներկայացվել է նոր սմարթֆոն՝ պտտվող տեսախցիկով. տեսանյութ
Samsung-ը պատրաստվում է երեք էկրանով սմարթֆոն արտադրել
Այ քեզ բան․ ծալվող սմարթֆոնը շտկվել է, պայուսակը` զինվել էկրանով, Դալին էլ` վերակենդանացել
Xiaomi-ն իր սմարթֆոնները կվաճառի հյութերի ու սուրճի պես. լուսանկար
«Գահերի խաղը» սերիալի երկրպագուները կկարողանան կռվել Գիշերվա Արքայի հետ. տեսանյութ
«Գահերի խաղի» երկրպագուների համար. Սթիվեն Քինգը վերջաբանի իր վարկածն է առաջարկել
թեգերը:
Գահերի խաղ, սմարթֆոն

Գլխավոր թեմաներ