17:19 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Ալեքսիս Օհանյանը՝ դստեր հետ. 3-ը հունվարի 2019 թ.

Ալեքսիս Օհանյանի դստերը ներկայացրել են արքայազն Հարիի նորածին որդուն

© AP Photo / Trevor Collens
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
138 0 0

Ինչպես հայտնի է, արքայազն Հարիի և Մեգան Մարքլի որդուն` Արչի Հարիսոնին, ցույց են տալիս հարազատների և ընկերների միայն նեղ շրջանակին։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի նորածին որդին հասցրել է ծանոթանալ` միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիտուհի Սերենա Ուիլյամսի դստեր` փոքրիկ Օլիմպիայի հետ։ Այս մասին գրում է The Daily Mail–ը։

Զարմանալի չէ, քանի որ Սերենա Ուիլյամսն ու Մեգան Մարքլը վաղեմի ընկերուհիներ են։ Ընդ որում` հրապարակման մեջ նշվում է, որ թագավորական զույգը ցույց է տալիս նորածնին միայն նեղ շրջանակի մարդկանց` մտերիմ ընկերներին և թագավորական ընտանիքի ներկայացուցիչներին։

Հանդիպումը տեղի է ունեցել անցած շաբաթ, երբ Ուիլյամսը պետք է մասնակցեր Roland Garros թենիսի մրցաշարին։

Հիշեցնենք, որ երեխան ծնվել է մայիսի 6–ին 3,3 կգ քաշով Լոնդոնի Պորտլենդ հիվանդանոցում։ Նրա լույս աշխարհ գալու մասին հայտարարել էին միայն օրվա երկրորդ կեսին։ Հայտարարել էր արքայազն Հարին, իսկ Մեգան Մարքլը տեսախցիկների առաջ որդու հետ հայտնվեց միայն չորեքշաբթի` մայիսի 8-ին։

Երեխան բրիտանական գահի հերթում կզբաղեցնի 7-րդ տեղը` պապից (արքայազն Չարլզ), հորեղբորից (արքայազն Ուիլյամ), նրա երեխաներից (արքայազն Ջորջ, արքայադուստր Շարլոտա և արքայազն Լուի) և իր հորից (արքայազն Հարի) հետո։

Հիշեցնենք` «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիսն ամուսնացել են 2017 թվականին։ Նույն տարվա սեպտեմբերին ծնվել է նրանց դուստրը` Օլիմպիան։

Ըստ թեմայի

«Թուրքիան ձախողվել է, ես ծնվել եմ ապրիլի 24–ին». Ալեքսիս Օհանյանը տոնելու և սիրելու է
Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է դստեր «ծանր կյանքը». լուսանկար
Իսկական հայուհի է․ Սերենա Ուիլյամսին և Ալեքսիս Օհանյանի կապում է ոչ միայն դուստրը
Ալեքսիս Օհանյանի կինը՝ աշխարհի նախկին առաջին ռակետը, լքել է Մայամիի թենիսի մրցաշարը
թեգերը:
սպորտ, Ալեքսիս Օհանյան

Գլխավոր թեմաներ