09:29 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.66
  • GBP624.12
  • EUR565.55
  • RUB6.16
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
247 0 0

Գործարարը խոստացել է, որ դեկտեմբերին կվերադառնա Մոչե, որպեսզի տեսնի երեխայի նոր տունը և ընթրի ընտանիքի հետ:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Արաբ գործարար Յագոբ  Յուսուֆ Ահմեդ Մուբարաքը Պերու է թռչել աղքատ և  ուսումնատենչ մի տղայի օգնելու համար։ Տղայի մասին համացանցում տարածված տեսանյութը հուզել է հարուստ գործարարին։

Այս մասին հայտնում են Պերուի լրատվամիջոցները։

Տեսանյութում երևում է, որ Պերուի Մոչե քաղաքում ապրող 11-ամյա  տղան դասերը սովորում է փողոցում, մայթին նստած։ Նա` Վիկտոր Մարտին Անգուլոն, այդպես է վարվում, որովհետև չվճարելու պատճառով անջատել են նրանց տան էլեկտրականությունը, և ինքը ստիպված օգտվում է փողոցի լուսավորությունից։ Վնասելով տեսողությունը` փոքրիկ ուսումնատենչն ամեն բան անում է դասերին անպատրաստ չներկայանալու համար։

Այս պատմությունը ներկայացնող տեսանյութը տարածվել է աշխարհով մեկ։ Այն հուզել է 31–ամյա արաբ գործարար Յագոբ  Յուսուֆ Ահմեդ Մուբարաքին:

Գործարարը որոշել է թռչել Մոչե (Պերու) և անձամբ հանդիպել տղային ու նրա ընտանիքին: Նրանց չքավոր վիճակը անձամբ տեսնելուց հետո արաբ միլիոնատերը խոստացել է տուն կառուցել նրանց համար, ինչպես նաև օգնել Վիկտորի մորը բիզնես սկսել։ Մուբարաք նաև պատրաստվում է ներդրում անել այն դպրոցում, որտեղ սովորում է Վիկտորը։ Արաբ գործարարը, որը նույնպես աղքատ ընտանիքի զավակ է եղել, հուսով է, որ իր այս քայլը կօգնի երեխային ավելի լավ ապագա ունենալ: Միակ բանը, որ իր օգնության դիմաց խնդրել է տղային, այն է, որ նա կարողանա արժևորել  իր ջանքերը և  հարգալից լինել մոր նկատմամբ:

Վիկտորի մայրը` Ռոզան, պատմել է, որ իր որդին շատ է զարմացել և հուզվել կատարվածից։ «Նրան տանջում էր հարցը, թե ինչպես կարող էր մեկ այլ մայրցամաքից մարդը գար իրեն տեսնելու»,–ասել է Ռոզան: Կինը նույնպես շատ երախտապարտ է, որ Մուբարաքը այցելել է իր տուն և օգնություն է առաջարկել, քանի որ ոչ ոք մինչ այժմ այդպիսի բան չէր արել:

Իր հերթին գործարարը խոստացել է, որ դեկտեմբերին կվերադառնա Մոչե, որպեսզի տեսնի երեխայի նոր տունը և ընթրի ընտանիքի հետ:

Ըստ թեմայի

«Եռամիասնություն հանուն զարգացման». հայ երեխաների, երիտասարդների և բարեգործության մասին
Մենք կորած-մոլորած երկիր չենք. ՀՀԿ պատգամավորը` Էլթոն Ջոնի բարեգործության մասին
Բարեգործության ցանկում Հայաստանն առաջ է անցել Վրաստանից ու Ադրբեջանից
թեգերը:
Պերու, Լույս

Գլխավոր թեմաներ