09:13 19 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.22
  • GBP593.51
  • EUR526.22
  • RUB7.39
Ճապոնիա

Ճապոնիայում տղամարդը հարձակվել է դպրոցական տարիքի երեխաների վրա. կան զոհեր. տեսանյութ

© AFP 2018 / JIJI PRESS
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
51 0 0

Ավտոբուսի կանգառի մոտ տղամարդը դանակով հարձակվել է երեխաների վրա, նա հասցրել է վիրավորել 18 մարդու, մինչև վրա է հասել ոստիկանությունը։

ԵՐԵՎԱՆ,  մայիսի –Sputnik. Դանակով զինված անհայտ անձը հարձակվել է Ճապոնիայի Կավասակի քաղաքում գտնվող Caritas մասնավոր դպրոցի կանգառում կանգնած մարդկանց վրա։ Այս մասին հայտնում են ճապոնական ԶԼՄ–ները։

Ենթադրաբար, հարձակում կատարած տղամարդը, աշակերտուհիներից մեկի հայրն է, նա հարձակվել է առաջին դասարանի երեխաների վրա։ Աղջիկներից մեկը ստացված վնասվածքներից մահացել է։ Մահացել է նաև 39-ամյա մի տղամարդ` աշակերտուհիներից մեկի հայրը, որը փորձել է փրկել երեխաներին։

Եվս 16 աղջիկ վնասվածք են ստացել, այդ թվում 6-7 տարեկան տարրական դասարանների աշակերտուհիներ։ Ձերբակալման ժամանակ հանցագործն ինքն իրեն` պարանոցի հատվածում, դանակով հարված է հասցրել։ Ավելի ուշ հիվանդանոցում նա մահացել է ` գիտակցության չգալով։ Կատարվածի դրդապատճառները հայտնի չեն։

Caritas–ը կրթական միավորում է, որի կազմում կա մանկապարտեզ, կրտսեր դպրոց (1-6–րդ դասարաններ), աղջիկների միջին (7-9-րդ դասարաններ) և ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ) և 2 տարվա ուսուցմամբ կանանց համալսարան։ Միջադեպից հետո ուսումնական հաստատությունում դասերը չեղյալ են հայտարարվել։

Ըստ թեմայի

Զարթոնքում լարված իրավիճակ է, մարդիկ հարձակվել են գյուղապետի տան վրա. լուսանկարներ
Անհայտ անձը հարձակվել է Առնոլդ Շվարցենեգերի վրա․ տեսանյութ
Հավայան կղզիներում շնաձուկը հարձակվել է տղամարդու վրա
թեգերը:
Ահաբեկչություն, դպրոց, Զոհ, դանակահարություն, Ճապոնիա

Գլխավոր թեմաներ