04:53 16 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.57
  • GBP602.53
  • EUR524.89
  • RUB7.40
Երիտասարդ տղա

Այ քեզ բան. վիրուսով լի նոթբուքը վաճառվեց ռեկորդային գնով, համակարգչին էլ Wi-Fi պետք չի գա

CC0 / Austin Distel
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Տեխնիկա և նորարարություններ (147)
187 0 0

Այս շաբաթվա ընթացքում աստղաբաշխական գնով նոթբուք է վաճառվել, Lenovo-ն էլ իր տեսակի մեջ միակ նոթբուքն է թողարկել: Այդ ընթացքում ռեկորդ է գրանցվել YouTube-ում։ Մանրամասները իմանալու համար մնում է կարդալ հերթական «այ քեզ բան» նորությունները։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik, Գոռ Մարգարյան. Միացյալ Նահանգներում վիրուսներով լի համակարգիչ է վաճառվել, YouTube-ում պայքարի մեջ են մտել հնդկական ալիքն ու շվեդ բլոգերը, իսկ Lenovo-ն որոշել է, որ իր նոր համակարգչից համացանց մուտք գործելն ամենաարագը կլինի աշխարհում։ Հիմա ամեն ինչի մասին՝ հերթով:

6 վիրուս պարունակող նոթբուքը վաճառվել է 1.300.000 դոլարով

Մի փոքր խոսենք մեր մոլորակի տարօրինակությունների մասին: ԱՄՆ-ում աճուրդով 1 մլն 300 հազար դոլար վերջնական գնով Samsung NC10-14GB նոթբուք է վաճառվել: Ռեկորդային գնի պատճառը ոչ թե նոթբուքի արագագործությունն է կամ էլ հզորությունը, այլ հակառակը: Համակարգիչը վարակված է ամենավտանգավոր և ամենատարածված վիրուսներով: Այս մասին հայտնում է The Verge-ը:

​Դրա մեջ եղել է վեց վիրուս, որոնք վերջին 2 տասնամյակում հասցրել են ամենամեծ տնտեսական վնասները` մոտավորապես 95 միլիարդ դոլարի: Դրանք են՝ ILOVEYOU-ն(15 միլիարդ դոլար), MyDoom-ը (38 միլիարդ դոլար), SoBig-ը (37 միլիարդ դոլար), DarkTequila-ն, WannaCry (100 մլն դոլար): Այս վեց վիրուսն էլ անվտանգ են, քանի համակարգիչը միացված չէ համացանցին: Մինչ աճուրդի հաղթողին համակարգիչը տրամադրելը նոթբուքին կզրկեն համացանցին միանալու հնարավորությունից:

Քանի որ ԱՄՆ-ում համակարգչային վիրուսների տարածումն օրենքով արգելված է, նոթբուքը աճուրդում ներկայացվել է որպես արվեստի նմուշ:

Նոթբուքի մեջ վիրուսները բեռնել է նկարիչ Գուո Օ Դոնգը՝ կիբեռանվտանգությամբ զբաղվող Deep Instict ընկերության պատվերով: Իրենց արտասովոր գլուխգործոցի միջոցով փորձել են աշխարհին ցույց տալ, թե իրական աշխարհի համար ինչ մեծ վտանգ են ներկայացնում անտեսանալի և վիրտուալ համակարգչային վիրուսները: Աշխատանքն անվանել են քաոսի կայունություն:

Հնդկական ալիքի ու շվեդ բլոգերի պայքարը ավելի է հետաքրքրանում

Ինովացիոն ոլորտում տարօրինակությունների շարքն այսքանով չի ավարտվում: Տեղեկացնեմ, որ YouTube-ում նոր ռեկորդ է գրանցվել:

Հնդկական ֆիլմերի T-Series ալիքն իր շուրջ է միավորել 100 միլիոն հետևորդի: YouTube-ի հնդկական ֆիլմերի սիրահարների ռեկորդը հնարավոր է` շուտով գերազանցեն շվեդ աշխարհահռչակ բլոգերի հետևորդները: Ֆելիքս Չելբերգն ու իր յութուբյան PewDiePie ալիքի բաժանորդների թիվն այս պահին հասնում է 96 միլիոնի:

Մարտի վերջին երկու ալիքներն ունեին 90 միլիոն հետևորդ, իսկ հիմա տարբերությունն ընդամենը 4 միլիոն է: Այս մրցակցությունն այնքան հետաքրքրաշարժ է դարձել, որ FlareTV-ն նույնիսկ ուղիղ եթերով ցուցադրում է մրցակիցների հետևորդների աճի դինամիկան:

 

Չեմ պատկերացնում, թե ինչ կլիներ PewDiePie ալիքի հետ, եթե մեր հայաստանցի տատիկներն իմանային YouTube-ից օգտվելու ձևերը:

5G-ով աշխատող առաջին նոթբուքն արդեն պատրաստ է

Միբյուրեղանի Snapdragon 8cx հարթակը, որը նախատեսված է նոթբուքը մշտապես ցանցին միացրած պահելու համար, ներկայացվել էր դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին, բայց այդ բազայի վրա ոչ մի պատրաստի արտադրանք մինչև հիմա չէր հայտնվել: Կարող ենք ասել, որ Lenovo-ն դարձավ առաջինը և ներկայացրեց արդեն պատրաստի լափթոփ նախատեսված կոմերցիոն նպատակների համար: Այս մասին հայտնում է endgaget-ը:

Բնականաբար իր տեսակի մեջ առաջինը էժան լինել չի կարող, բայց որևէ պաշտոնական հայտարարություն գնի մասին դեռ չկա:

​Սարքը նախատեսվում է մասսայական վաճառքի ներկայացնել 2020 թվականի սկզբին: Կարծես թե Wi-Fi-ի ժամանակաշրջանն էլ է մոտենում ավարտին, ինչպես Dial Up-ինը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում շաբաթվա ընթացքում այլ իրադարձություններ էլ են տեղի ունեցել, որոնց մասին մենք արդեն գրել ենք, այնպես որ խորհուրդ կտամ կարդալ ևս մի քանի լուր, որոնք չեն վրիպել մեր աչքից։

Facebook-ը նոր ֆունկցիա է գործարկում

Ռոբոտին սովորեցրել են կրկնօրինակել մարդու ձեռագիրն ու նկարել Մոնա Լիզային

Պատանին կոտրել է Apple-ի սերվերը

Samsung-ը գրոհի է անցել Huawei-ի դեմ. «կորեացին» առաջարկում է փոխանակել «չինացուն»

 

թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (147)
թեգերը:
ՏՏ

Գլխավոր թեմաներ