08:14 20 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.04
  • GBP601.18
  • EUR535.55
  • RUB7.47
Էնիսթոնն ու Փիթը

Բրեդ Փիթն ու Ջենիֆեր Էնիսթոնը կրկին միասին են. Քլունիների ջանքերը պսակվել են հաջողությամբ

© AP Photo / CHRIS PIZZELLO
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
39 0 0

Նախկին ամուսիններ Բրեդ Փիթը և Ջենիֆեր Էնիսթոնը միասին են անցկացրել հանգստյան օրերը։ Ջորջ Քլունին և նրա կինը` Ամալ Ալամուդինը, նրանց հրավիրել են իրենց ամառանոց։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Բրեդ Փիթ և Ջենիֆեր Էնիսթոն աստղային զույգը հանգստյան օրերն անցկացրել է Ջորջ և Ամալ Քլունիների իտալական ամառանոցում։ Այս մասին հայտնում է New Idea պարբերականը։

Ինչպես ծնվեց Քլունիների սերը. երկար լռելուց հետո գաղտնիքը բացահայտեց ամուսինը

Ջորջ և Ամալ Քլունիի ջանքերը պսակվել են հաջողությամբ։ Ջորջն իր ծնողների անունով առանձնատուն է վարձել ընկերների համար։ Աղբյուրը նշում է, որ Բրեդը «երբեք ավելի երջանիկ տեսք չի ունեցել, քան հիմա»։

Посмотреть эту публикацию в Instagram

They were the cutest couple 😍❤️ #JenniferAniston #BradPitt #Brennifer #GoldenCouple #90s #00s

Публикация от Brad + Jen ❤️ (@anistonpitt)

«Ջորջն ուզում է, որ իր լավագույն ընկերներից մեկը երջանիկ լինի», – հայտնել է պարբերականի աղբյուրը։

Իհարկե, Փիթի և Էնիսթոնի ընկերները հասկանում են, որ դերասանուհին զգույշ է Փիթի հետ նոր հարաբերություններ սկսելու հարցում, քանի որ 14 տարի առաջ Բրեդը թողել է նրան հանուն Անջելինա Ջոլիի։

«Նրան կրկին վստահելը ծանր փորձություն է Ջենիֆերի համար», – ասել են զույգի մտերիմները։

Հիշեցնենք, որ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին հինգ տարի ամուսիններ են եղել (2000-2005թթ): Դրանից հետո Փիթն ամուսնացել էր դերասանուհի Անջելինա Ջոլիի հետ, իսկ Էնիսթոնը սկսել էր հանդիպել դերասան Ջասթին Տերուի հետ։

Ըստ թեմայի

Ինքն էլ չէր սպասում. սրտակեր Ջորջ Քլունին խոստովանել է` ում համար է պատրաստ տալ կյանքը
Համացանցում առաջին անգամ հայտնվել են Ջորջ և Ամալ Քլունիների երեխաների լուսանկարները
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ծածուկ հանդիպում են
թեգերը:
ամուսնություն, սեր, Ջենիֆեր Էնիսթոն, Բրեդ Փիթ

Գլխավոր թեմաներ