05:57 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Գեյմեր

Google-ը վիդեոխաղեր ստեղծելու համար... վիդեոխաղ է ստեղծել. տեսանյութ

© Photo: Авилов Александр / АГН "Москва"
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Տեխնիկա և նորարարություններ (147)
108 0 0

Առանց որևէ ծրագրավորման լեզու իմանալու հնարավո՞ր է վիդեոխաղ ստեղծել։ Պարզվում է` հնարավոր է։ Ուղղակի ցանկություն է պետք։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Google-ը ստեղծել է Game Builder կոչվող մի խաղ, որը թույլ է տալիս պարզունակ խաղեր ստեղծել։ Այս մասին նշված է Google-ի պաշտոնական բլոգում:

Խաղում հնարավոր է տեղափոխել հերոսներին, տեղաշարժել դեկորացիաները և սեփական աշխարհ ստեղծել: Անվճար խաղը հասանելի է ինչպես Windows-ի, այնպես էլ MacOS-ի համար:

Game Builder-ն ունի մի քանի խաղացողների ռեժիմ, որի շնորհիվ մեկից ավելի մարդիկ կարող են միաժամանակ աշխատել մեկ խաղի վրա: Խաղացողները կարող են իրենց ստեղծածը տարածել, ինչպես նաև դիտել այլ օգտատերերի ստեղծած խաղերը:

Թեև խաղի հիմնական գաղափարն այն է, որ մարդկանց թույլ տան առանց որևէ ծրագրավորման լեզվի իմացության հետաքրքիր խաղեր ստեղծել, այդուհանդերձ ավելի հմուտները կարող են ստեղծված նախագիծը համալրել JavaScript ծրագրավորման լեզվի միջոցով։

Այ քեզ բան. ի՞նչ կմախք կա Tesla-ի գզրոցում, Huawei-ի նորույթն ու Yandex-ի «թիթիզ» գաղափարը

 

թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (147)

Ըստ թեմայի

Ներկայացվել է նոր սմարթֆոն՝ պտտվող տեսախցիկով. տեսանյութ
Այ քեզ բան․ ծալվող սմարթֆոնը շտկվել է, պայուսակը` զինվել էկրանով, Դալին էլ` վերակենդանացել
Այ քեզ բան. ռոբոտն ու մարդը «կոլեգա» կդառնան, իսկ ռոբոտ շունը ինքնաթիռ քարշ կտա. տեսանյութ
Samsung-ը պատրաստվում է երեք էկրանով սմարթֆոն արտադրել
Այ քեզ բան. վիրուսով լի նոթբուքը վաճառվեց ռեկորդային գնով, համակարգչին էլ Wi-Fi պետք չի գա
«Գահերի խաղը» սերիալի ոճով թանկարժեք սմարթֆոն է ներկայացվել. տեսանյութ
Այ քեզ բան. ռոբոտն աշխատանքի է ընդունում մարդուն, իսկ վարորդը «ոչ» է ասում արագաչափին
թեգերը:
սմարթֆոն, Խաղ, Google

Գլխավոր թեմաներ