13:04 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP576.71
  • EUR528.16
  • RUB7.12
Ատոմակայան

Թուրքիայում վախենում են, որ Մեծամորի ԱԷԿ–ում վթար կլինի, և «պատրաստվում» են դրան

© Sputnik / Asatur Yesayants
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
23510

Թուրքիան միջազգային հարթակներում մշտապես հայտարարում է Մեծամորի ԱԷԿ–ի վտանգավոր լինելու մասին և պահանջում է փակել Հայաստանում գործող ատոմակայանը։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Թուրքիայի Իգդիր նահանգի տարածքում վարժանքներ են անցկացվել, որոնց շրջանակում մշակվել են պաշտպանական միջոցներ` Մեծամորի ԱԷԿ–ում հավանական վթարի հետևանքները վերացնելու համար։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

Մեծամորի ԱԷԿ–ը գտնվում է թուրքական սահմանի անմիջական հարևանությամբ։

Պարբերականը գրում է, որ վարժանքների շրջանակում գործողություններ են մշակվել թուրքական 8 սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին հավանական քիմիական, կենսաբանական և ռադիացիոն վտանգից պաշտպանելու համար։

Սցենարի համաձայն` Մեծամորի ԱԷԿ–ում տեղի ունեցած «վթարից» հետո Ալիջան և Իգդիր գյուղերի բնակիչները տարհանվել են վրանային ճամբար, որը տեղակայված է Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) տարածքում։

Տարհանմանը ներգրավվել են շտապօգնության բրիգադները, Ազգային բժշկական փրկարար թիմը (UMKE) և ժանդարմերիան։

Տուժածներին զննել են բժիշկները և ախտորոշիչ, բուժիչ ու կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել։

Թուրքիան ու Ադրբեջանը միջազգային հարթակներում մշտապես հայտարարում են, որ Մեծամորի ԱԷԿ–ը վտանգավոր է, և պահանջում են փակել այն։

Սակայն մասնագետները (այդ թվում` օտարերկրյա) միաձայն պնդում են, որ ԱԷԿ–ը համապատասխանում է անվտանգության ժամանակակից չափանիշներին։ Բացի այդ, դեռ 2016 թվականին Ռուսաստանի օգնությամբ աշխատանքներ են իրականացվում ԱԷԿ–ի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու համար։

Ըստ թեմայի

Ինչպես է Հայաստանը շահագործումից հանելու ատոմակայանը. դուռը փակելո՞ւ է, ու վե՞րջ
Ինչ ճակատագիր է վերապահված Հայաստանի ատոմակայանին ԵՄ-ի հետ համաձայնագրով
Հայկական ատոմակայանի ռեակտորի կորպուսը կամրացնեն 2019թ–ին
Հայաստանն արդեն պետք է պատրաստվի նոր ատոմակայանի կառուցմանը. փորձագետ
Հայաստանի ատոմակայանում ավելորդ մարդիկ չկան. տնօրեն
թեգերը:
ատոմակայան, Հայաստան, Թուրքիա

Գլխավոր թեմաներ