19:56 17 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Маргарита Симоньян

Վրաստանում վիրավորված պրոդյուսերի վիճակը վատացել է. Մարգարիտա Սիմոնյան

© Sputnik / Алексей Куденко
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
81010

Բժիշկները սկզբում լիարժեք չեն գնահատել պրոդյուսերի վնասվածքը, ավելի ուշ նա հիվանդանոց է տեղափոխվել արնահոսությամբ:

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. RT հեռուստաընկերության կազմում ընդգրկված Ruptly գործակալության պրոդյուսերը, որ վիրավորվել էր Թբիլիսիում բողոքի ցույցի ընթացքում, արնահոսությամբ տեղափոխվել է հիվանդանոց: ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ այս մասին ասել է RT հեռուստաընկերության և Sputnik գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

«Բժիշկները սկզբում լիարժեք չեն գնահատել նրա վնասվածքը. ռետինե գնդակնն ամբողջությամբ ներթափանցել էր նրա մարմնի մեջ: Հիվանդանոցում այն հեռացրել են, նա կարծել է, որ ամեն բան կարգին է, նույնիսկ աշխատանքի է վերադարձել: Հետո արյան ճնշումը կտրուկ ընկել է, որովհետև վերքը կրկին սկսել է արնահոսել»,- ասել է Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ պրոդյուսերը վիրավորվել էր Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ, երբ հատուկ ջոկատայինները ռետինե փամփուշտներ էին կիրառել ցույցը ցրելու նպատակով:

Թբիլիսիում փողոցային անկարգությունները սկսվել են հունիսի 20-ին. ընդդիմադիրները բողոքի ցույց էին կազմակերպել այն բանից հետո, երբ նույն օրն առավոտյան Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին հայտնվել էր ՌԴ պետդումայի պատգամավոր, Կոմկուսի անդամ Սերգեյ Գավրիլովը։

Նա Թբիլիսի էր մեկնել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26–րդ նստաշրջանի մասնակցելու համար, բայց միջոցառումը տապալվել էր։ Ընդդիմությունը Վրաստանի իշխանությանը մեղադրել էր «հայրենիքին դավաճանելու» մեջ։ Թբիլիսիում ընդդիմության ցույցն անկարգությունների էր վերածվել: Վերջին տվյալներով՝ մոտ 240 մարդ տուժել է, 300-ից ավելի մարդ՝ բերման ենթարկվել:

 

Ըստ թեմայի

Ինչու են ՀՀ քաղաքացուն ձերբակալել Վրաստանում. ՄԻՊ–ը հայտարարություն է արել
«Աերոֆլոտն» առաջարկում է Թբիլիսին փոխարինել Երևանով և Վլադիկավկազով
Անկարգություններ Թբիլիսիում. ո՞ր դեպքում վրացական իշխանությանը կհաջողվի «չխորտակվել»
թեգերը:
Մարգարիտա Սիմոնյան, Ռուսաստան, Թբիլիսի, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ