00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ պատգամավորները կանխել են ԵԽԽՎ–ում ադրբեջանցի մարդասպանների հերոսացման փորձերը

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցПленарное заседание зимней сессии Парламентской ассамблеи Совета Европы
Пленарное заседание зимней сессии Парламентской ассамблеи Совета Европы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության երկու կին անդամ այցելել են Ադրբեջանի կազմակերպած քարոզչական միջոցառումներին ու հակադարձել ադրբեջանական կեղծ տեղեկություններին։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մասնակցել են ԵԽԽՎ ամառային նստաշրջանին զուգահեռ Ադրբեջանի կազմակերպած հարակից միջոցառումներին։

Заместитель министра иностранных дел Армении Рубен Рубинян на заседании правительства (8 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ի՞նչ «տեխնիկական պատճառ» է ԵԽԽՎ-ում սխալ գրանցել հենց Ռուբեն Ռուբինյանի քվեարկությունը

Sputnik Արմենիայի հետ զրույցում Տաթևիկ Հայրապետյանը մեկնաբանել է, թե ինչ նպատակով են իրենք այցելել միջոցառումներին և ինչ դիրքորոշում են ներկայացրել այնտեղ։

«Անկեղծության համար նշեմ, որ այդ միջոցառումներին հիմնականում գնում են ադրբեջանցիները և հայերը` հակադարձելու համար։ Դրանք առանձնապես եվրոպացի պատգամավորների ուշադրությունը չեն գրավում։ Ուղղակի մենք նպատակահարմար ենք գտնում ներկա լինել, որպեսզի մեզ անհրաժեշտ պատասխանները հնչեցնենք»,– ասաց Տաթևիկ Հայրապետյանը։

Նման մի միջոցառում Ստրասբուրգում ադրբեջանական պատվիրակությունը կազմակերպել էր երկուշաբթի օրը` հունիսի 24-ին։ Այն նվիրված էր փախստականների կամ, այսպես կոչված, «ներքին տեղահանվածների» խնդրին։ Հայաստանցի երկու պատգամավորները ևս մասնակցել են դրան։

Պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի ներկայացմամբ, այդ միջոցառմանն ադրբեջանական պատվիրակությունը փախստականների հարցերով Ադրբեջանի պետական քաղաքականությունը ներկայացնելու փոխարեն հանդես է եկել հակահայկական ելույթներով` ներկայացնելով հայերի, իբր կատարած դաժանությունները։

Կոչ եմ անում ԵԽԽՎ–ին, եվրոպական բոլոր կազմակերպություններին աջակցել ԼՂ ժողովրդին. Փաշինյան

«Դրան ի պատասխան հնչեցրինք, որ, եթե սկսենք խոսել դաժանությունների մասին, ավելի լավ է վերադառնաք ու 1988թ–ի Սումգայիթի դաժանությունները ներկայացնենք։ Իսկ ինչ վերաբերվում է բուն քննարկմանը, ապա, եթե նման հարց է քննարկվում, բարի եղեք հրավիրել նաև հակամարտության մյուս կողմերին, որովհետև այս հակամարտությունը միակողմանի չէ, այլ եռակողմ»,– պատմեց Տաթևիկ Հայրապետյանը։

Հունիսի 25-ին տեղի ունեցած մեկ այլ ադրբեջանական միջոցառման «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչն այցելել է հայ դիվանագետների ուղեկցությամբ։

Армянские военнослужащие на тренировках по стрельбе - Sputnik Արմենիա
Առաջնագծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական դրոնների թռիչքների աճ. ՊՆ հայտարարությունը

«Ընդհանուր առմամբ փորձեցին սրտաճմլիկ ելույթներ ունենալ։ Պատվիրակության ղեկավարը խոսում էր այդ երկու դիվերսանտների մասին։ Ներկայացրեցին իրենց հայտնի միֆը, թե գնացել են գերեզմաններ այցի, ինչ-որ մի տղայի էին ներկայացնում` որպես դիվերսանտներից մեկի որդի։ Ես ձայնի իրավունք խնդրեցի, ի զարմանս ինձ տվեցին, որովհետև շարունակ ժամանակ էին ձգում, ու մի երկու–երեք րոպե էր մնացել միջոցառման ավարտին։ Ես ասացի` ցավում եմ ձեզ համար, որովհետև դուք շարունակ զբաղված եք մարդասպաններին հերոսացնելով, և իրականում սա ոչ թե մարդու իրավունքների, այլ քրեական հանցագործության դեպք է, որի հետևանքով երկու հոգի են մահացել, որոնցից մեկը` 17–ամյա երիտասարդ, և մի կին է վիրավորվել»,– պատմեց պատգամավորը։

Նա նաև հայտնել է, որ ադրբեջանցի դիվերսանտները շատ թափանցիկ դատական պրոցեսի միջով են անցել, իսկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները պարբերաբար այցելում են նրանց` վերջինների վիճակի մասին տեղյակ պահելով ադրբեջանական կողմին։

«Ինչ վերաբերում է ձեր այդ կոչերին, մենք հստակ գիտենք, որ դուք նոր սաֆարովներ չպիտի ունենաք, մենք մեզանից կախված ամեն ինչ անելու ենք, որովհետև իրականում դուք եք մեղք, որ ձեր երկրում միայն մարդասպանները կարող են հերոսացվել։ Իսկ դուք այդ մարդկանց վերադարձը միայն դրա համար եք ուզում, որպեսզի նոր սաֆարովների կերպարներ ունենաք»,– ադրբեջանցիներին ուղղված իր ելույթը ներկայացրեց Տաթևիկ Հայրապետյանը։

Կարենին դիվերսանտ ներկայացնելը ցինիզմ է. Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում

Ինչ վերաբերում է հայկական պատվիրակության նմանօրինակ միջոցառումներին, մեր զրուցակիցը հայտնեց, որ նախապես մտադրություն է եղել անդրադառնալ Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` մայիսի 29-ին Բաքվում կայանացած ֆուտբոլի Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու խնդրին։ «Մենք քննարկում էինք միջոցառումների անցկացման նպատակահարմարությունը, բայց որոշել ենք խնդիրն ավելի համաեվրոպական օրակարգով քննարկման բերել և աշխատում ենք այդ ուղղությամբ»,– ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ որոշվել է հարցը բերել համաեվրոպական օրակարգ և ոչ թե հարակից միջոցառումների ասպարեզ, որտեղ միայն հայեր ու ադրբեջանցիներն են ներկա լինելու։

ԵԽԽՎ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ակցիային

Լրահոս
0