05:30 23 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.35
  • GBP617.79
  • EUR517.05
  • RUB7.43
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
138 0 0

Սպիտակ տան նոր մամուլի քարտուղարը հյուսիսկորեացիների հետ քաշկռտուքի մեջ է ընկել․ նրանք փորձում էին հեռացնել Սպիտակ տան պրես-փուլի մասնակիցներին։

ԵՐԵՎԱՆ, հունիսի — Sputnik. ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ստեֆանի Գրեշեմը վնասվածքներ է ստացել ամերիկյան ու հյուսիսկորեական ԶԼՄ-ների ներկայացուցիչների քաշկռտուքի ժամանակ. այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Միջադեպը տեղի է ունեցել այսօր ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփի ու ՉՀԺԴ առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպման ժամանակ միջկորեական սահմանին: Եղելության մասին հայտնել է CNN –ի լրագրող, Սպիտակ տան փուլում ներառված  Ջիմ Ակոստան։

Ակոստայի խոսքով՝ Սպիտակ տան նոր մամուլի քարտուղարը հյուսիսկորեացիների հետ քաշկռտուքի մեջ է ընկել. նրանք փորձում էին հեռացնել Սպիտակ տան պրես-փուլի մասնակիցներին, որպեսզի կարողանան ավելի լավ դիրք զբաղեցնել Թրամփ-Կիմ հանդիպումը լուսաբանելու համար։

«Գրեշեմը թեթև կապտուկներ է ստացել։ Աղբյուրն ասում է, որ նա ստացել է դրանք կռվի ընթացքում», -  գրել է Ակոստան Twitter-ի իր էջում։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի ու ԿԺԴՀ ու Հարավային Կորեայի առաջնորդների հանդիպումը կայացել է ապառազմականացված գոտում։ ԱՄՆ-ն նախագահն առաջին անգամ էր երկու Կորեաների միջև գտնվող ապառազմականացված գոտում։

թեգերը:
ԱՄՆ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Դոնալդ Թրամփ

Գլխավոր թեմաներ