03:26 21 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Արա Գյուլեր

Ճապոնիայում Արա Գյուլերի ցուցահանդեսի բացմանը մասնակցել է նաև Էրդողանը

© Sputnik / Asatur Yesayants
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
71 0 0

Ազգությամբ հայ լուսանկարիչ Արա Գյուլերը, որը հայտնի էր «Ստամբուլի աչք» անունով, կյանքից հեռացավ 2018թ.-ի հոկտեմբերին՝ 90 տարեկանում։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ճապոնիայի Կիոտո քաղաքում մասնակցել է աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսի բացմանը։ Այս մասին հաղորդում է TRT-ն։ Միջոցառումը տեղի է ունեցել Տոֆոկուձիի տաճարում։

Էրդողանը հայտարարել է, որ Արա Գյուլերի աշխատանքները, որոնք ներկայացնում են գրեթե կեսդարյա ժամանակահատված, պատվավոր տեղ են զբաղեցնում աշխարհի տարբեր թանգարաններում, հավաքածուներում, ցուցահանդեսներում։

Հիշեցնենք, որ ծագումով հայ լուսանկարիչ Արա Գյուլերը, որը հայտնի էր «Ստամբուլի աչք» անունով, կյանքից հեռացավ 2018թ.-ի հոկտեմբերին՝ 90 տարեկան հասակում։ Գյուլերը աշխարհի լավագույն լուսանկարիչների յոթնյակում էր։

Նրա լուսանկարներից շատերի հերոսները հայտնի մարդիկ են, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլը, Ինդիրա Գանդին, Ալֆրեդ Հիչքոքը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Մերիլին Մոնրոն, Մարիա Կալլասը և այլք։

Ըստ թեմայի

ՄԵՆՔ. «Ստամբուլի աչքը». Արա Գյուլեր
«Աշխարհում ամենակարևոր տեղեկությունը պատմությունն է». Արա Գյուլերի ակնարկը թուրքական իշխանությանը
Գյուլերի հայկական աչքը. Ստամբուլն` առանց սուլթանական շքեղության
Նրանք մեզ լքեցին 2018-ին. հայտնի հայերը, որոնք մահացան այս տարի
թեգերը:
Թուրքիա, Ճապոնիա, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Արա Գյուլեր

Գլխավոր թեմաներ