19:08 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Վալերի Սեմերիկով

Կապող օղակ. Սեմերիկովը ներկայացրեցեց ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի գործառույթները

© Sputnik / Владимир Астапкович
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
27 0 0

Կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս փակ ռեժիմով խորհրդատվություններ անցկացնել և բանակցություններ վարել ՀԱՊԿ երկրների միջև։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում ստեղծված ճգնաժամային արձագանքման կենտրոնը ծառայում է որպես հիմնական կապող օղակ ճգնաժամային իրավիճակներում արձագանքման ընդհանուր համակարգում։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած տեսակամուրջի ժամանակ ասաց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։ Կենտրոնը վերջերս է ստեղծվել և կարևոր ճյուղ է դարձել կազմակերպության աշխատանքի արդյունավետության բարձրացման առումով։

«ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնը զբաղվում է պետությունների պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրադրության մոնիտորինգի հարցերով, ճգնաժամային իրավիճակների նախադրյալները բացահայտելով և համապատասխան իրավիճակի վերլուծությամբ», – ասաց Սեմերիկովը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Նրա խոսքով` կենտրոնի գործառույթների մեջ մտնում է պատկան կառույցների տեղեկատվական–վերլուծական գործունեության ապահովումը։

Սեմերիկովն ասաց, որ ճգնաժամային արձագանքման կենտրոնի շնորհիվ հնարավոր է լինում զգալիորեն կրճատել արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման ժամկետները, ինչը փորձարկվել է վերջերս կայացած գործարար խաղի ընթացքում։

Հիշեցնենք, որ ներկա պահին ՀԱՊԿ կազմի մեջ մտնում են վեց պետություններ` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

Ըստ թեմայի

ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին թույլ չեն տվել ՀՀ–ից մեկնել Վրաստան
ԱԺ–ն քննարկում է ՀԱՊԿ տեղեկատվական անվտանգության համաձայնագիրը. ի՞նչ կապ ունի Բաքուն
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Հայաստան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)

Գլխավոր թեմաներ