03:23 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Սեյսմոլոգը ցույց է տալիս երկրաշարժի էպիկենտրոնը

Կալիֆոռնիայում երկրորդ ուժգին երկրաշարժն է գրանցվել

© AP Photo / John Antczak
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
65 0 0

Երկրաշարժը տեղի է ունեցել Լոս Անջելեսից 202 կիլոմետր հեռավորության վրա՝ Ռիջկրեստ քաղաքում։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Այս շաբաթվա մեջ երկրորդ անգամ երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ–ի Կալիֆոռնիա նահանգում։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի սեյսմիկ ծառայությունը` նշելով, որ երկրաշարժը 7,1 մագնիտուդ ուժգնություն է ունեցել։

​Կենտրոնի տվյալներով՝ ցնցումների օջախը տասը մետր խորության վրա է եղել։ Երկրաշարժը գրանցվել է Լոս Անջելեսից 202 կիլոմետր հեռավորության վրա՝ Ռիջկրեստ քաղաքում։ Տուժածների մասին տեղեկություն չկա, սակայն շենքեր են վնասվել։

Նույն նահանգում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել նաև հուլիսի 4-ին։ Ընդհանուր առմամբ 1,4 հազար ստորգետնյա ցնցում է գրանցվել, դրանցից 17-ը` 4 և բարձր մագնիտուդով։

ԶԼՄ–ները հայտնել էին, որ դա վերջին 20 տարվա ընթացքում նահանգում գրանցված ամենահզոր երկրաշարժն է եղել։

 

Ըստ թեմայի

Ինչպես Սպիտակի երկրաշարժը փոխեց ռուս լուսանկարչի կյանքը
Ուժգին երկրաշարժ Պերուում. կան ավերածություններ և տուժածներ. տեսանյութ
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Արցախում
թեգերը:
Երկրաշարժ, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ