04:13 03 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD509.14
  • GBP679.29
  • EUR613.77
  • RUB6.73
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
358 0 0

Քաղաքապետը չի բացառել, որ հասարակաց տների համար հետագայում առանձին թաղամաս կհատկացվի։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման հայտարարել է հանրահայտ Կարմիր լապտերների փողոցը տեղափոխելու ու հասարակաց տները քաղաքի կենտրոնից հանելու մասին։ Այս մասին հայտնում է Independent–ը։

«Պետք է փակել քաղաքի կենտրոնում գտնվող բոլոր նմանատիպ հաստատությունները և դրանք տեղափոխել այլ վայրեր։ Չի բացառվում, որ դրա համար առանձն թաղամաս կլինի։ Պետք է արգելել հասարակաց տներում աշխատող կանանց ներկայացումները պատուհաններին»,– ասել է քաղաքապետը։

Նա պատրաստվում է պարտադրել, որ այդ հաստատությունների տերերը վարագույրներով փակեն բոլոր պատուհանները, որպեսզի կանայք զերծ մնան զբոսաշրջիկների ծաղրից ու նվաստացումներից։

Քաղաքապետի նախաձեռնության քննադատները կարծում են, որ իշխանությունն այդ քայլով կվերացնի Ամստերդամի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկը, ինչը բացասաբար կազդի ոլորտի վրա։

Սկանդալ շոու–բիզնեսում. Եվրատեսիլ 2020-ը Նիդեռլանդներում չի կայանա

Հիշեցնենք, որ Նիդեռլանդների մայրաքաղաքի իշխանությունն ավելի վաղ որոշել էր սահմանափակել հայտնի թաղամասում իրականացվող էքսկուրսիաների թիվը։

Ամստերդամի քաղաքապետն այցելել է դանակահարված Մել Դալուզյանին

Ըստ թեմայի

Զբոսաշրջիկները չեն թողնում աշխատել. մարմնավաճառները բողոքել են Ամստերդամի իշխանությանը
Հայ մարմնավաճառները նոր վայր են տեղափոխվել, կամ գործնական առաջարկ՝ ինտիմ թեքումով
Երևանի գիշերային թիթեռնիկները. ոստիկանները բերման են ենթարկում մարմնավաճառներին
թեգերը:
Մարմնավաճառ, Ամստերդամ, փողոց

Գլխավոր թեմաներ