15:09 17 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
Թռչող ավտոմեքենա

Այ քեզ բան. թռչող մեքենաները կմրցեն օդում, «տպած» մեքենայով կերթևեկեն ու ռոբոտին չեն նկատի

© Photo: Airspeeder official site
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Տեխնիկա և նորարարություններ (162)
28210

Ընդամենը մեկ տարի անց թռչող մեքենաները մրցույթի դուրս կգան, չի բացառվում, որ մոտ ապագայում հետախուզության գնան ռոբոտները, իսկ տպիչով սարքված մեքենաների թիվն էլ ավելանա։ Մի խոսքով, այն, ինչ կկարդաք այս հոդվածում, գուցե ֆանտաստիկ ժանրի ֆիլմ թվա, մինչդեռ իրականությունն է։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik, Գոռ Մարգարյան. Այս շաբաթ պարզվեց, որ ռոբոտները ոչ միշտ են ունենում բարդ մեխանիզմ, Lamborghini-ի համար պարտադիր չէ 300 հազար դոլար ծախսել, իսկ ինչ–որ մեկը չի ափսոսում 90 հազար դոլար վճարել 80-ականներին ստեղծված խաղի համար: Հիմա ամեն ինչի մասին՝ հերթով:

Երկնքում թռչող ավտոմեքենաների մրցավազք է անցկացվելու

Միայն պատկերացրեք այսպիսի տեսարան. 10 թռչող ավտոմեքենա 7 հարկանի շենքի բարձրության վրա մրցում են անհավանական արագությամբ ու փորձում են իրար շրջանցել: Ֆանտաստիկ ժանրի ֆիլմ է հիշեցնում, այնպես չէ՞։ Այնինչ 2020 թվականին հնարավոր կլինի մասնակցել նման մրցույթի, որն անցկացվելու է Airspeeder մրցավազքային սերիայի շրջանակում և լինելու է «Ֆորմուլա-1»–ի բարձրտեխնոլոգիական տեսակը, նույնիսկ ավելի վտանգավոր: Այս մասին հայտնում է cnet-ը:

Կազմակերպիչները դեռ ոչինչ չեն ասում, թե ինչպես են պատրաստվում ապահովել օդաչուների և հանդիսատեսի անվտանգությունը, չէ՞ որ այդ բարձրության վրա և այդպիսի արագությամբ վթարը իրոք աղետալի հետևանքներ կարող է ունենալ:

Մրցավազքերին մասնակցելու են Alauda ավստրալիական ընկերության արտադրած թռչող ավտոմեքենաները: Ընկերությունն արդեն ստեղծել է մի քանի նախատիպ, որոնք բազմաթիվ փորձարկումներ են անցել:

Ճյուղերից պատրաստված ռոբոտը մեծանա, ծա՞ռ է դառնալու

Այսօր որևէ մեկին շատ դժվար է զարմացնել տարօրինակ արտաքին ունեցող ռոբոտով: Չնայած դրան՝ ճապոնացիների մոտ, կարծես թե, հաջողվում է: Նրանք արտասովոր ռոբոտներ են ստեղծել փայտից ու ձեռքի տակ եղած այլ նյութերից:

Զարգացած արհեստական բանականության համակարգի շնորհիվ ռոբոտը կարողանում է քայլել: Այս մասին գրել է IEEE Spectrum-ը:

Տոկիոյի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ ռոբոտատեխնիկայի ստեղծման գործընթացը պարտադիր չէ, որ դժվար լինի, ու ստեղծել են մի քանի ճյուղից պատրաստված ռոբոտիկին:

Մինչ ռոբոտների մոդելը ստեղծելը դրանց սովորեցնում են տեղաշարժվել հատուկ համակարգչային սիմուլյատորի շնորհիվ: Մոդելի մասին տվյալները նեյրոցանց բեռնելու համար գիտնականները վերցնում են համապատասխան չափի մի քանի ճյուղ և ռոբոտի մարմին են ստեղծում: Այս ամենը ենթարկվում է 3D սքանավորման: Ստացված մոդելները հայտնվում են հատուկ համակարգչային ծրագրում, որը դրանք հավաքում է մեկ ամբողջության մեջ և սկսում է ուսուցման գործընթացը:

Հարց է ծագում` իսկ մարդկանց ինչի՞ն են պետք նման ռոբոտները: Ասե՛մ։ Դրանք հնարավոր է օգտագործել հետախուզության համար այնպիսի վայրերում, որոնք անհասանելի են մարդկանց համար։ Այս ռոբոտները փոքր են, աննկատ և, կարելի է ասել, ձուլվում են բնությանը։

90 հազար դոլարով վաճառվել է աշխարհի ամենահազվագյուտ խաղը

Ամենաթանկ և ամենահազվագյուտ խաղը վաճառվել է eBay աճուրդում: Խաղի անվանումը Extra Terrestrials է և նախատեսված է եղել Atari 2600 խաղային կոնսոլի համար: Ի դեպ, անհայտ գնորդը 90 հազար դոլար վճարել է խաղի ոչ օրիգինալ, այսպես կոչված «пиратский» տարբերակի համար: Այս մասին տեղեկացնում է polygon-ը:

Խաղը ստեղծվել է 1982 թվականին Սթիվեն Սփիլբերգի «Այլմոլորակային» ֆիլմի հիման վրա: Խաղի նպատակն էր գլխավոր հերոսին անցկացնել տարբեր իրավիճակների միջով, օգնել նրան, որ հավաքի միջմոլորակային հեռախոսը, որպեսզի կապ հաստատի իր հարազատ մոլորակի հետ: Խաղը տապալվել էր, ու շատերն այս նախագծի անհաջողությունը կապում են 1983 թվականին Atari ընկերության ֆինանսական մեծ կորուստների հետ:

Իսկ ինչ վերաբերում է խաղի վաճառված կրկնօրինակին, ասեմ, որ այն ստեղծվել է 1984 թվականին և օրիգինալի ռիմեյքն է: Ընդհանուր առմամբ ստեղծվել էր 200 քարտրիջ, որոնցից 4-ն էին միայն պահպանվել: Ասեմ ավելին՝ eBay-ում հայտնված կրկնօրինակը աշխատում է՝ չնայած նրան, որ բնականաբա՛ր օգտագործված է եղել:

Երբեմն իսկապես զարմացնում է հնության հանդեպ մարդկանց ունեցած մոլուցքը, ախր նույնիսկ ամենագերժամանակակից խաղի գինը 200 դոլարը չի գերազանցում:

Պետք չէ գնել Lamborghini, եթե ունեք 3D տպիչ

Ամերիկացի գիտնական Ստերլինգ Բակուսն իր 11-ամյա որդու հետ որոշել է ապացուցել, որ հնարավոր է ունենալ շատ թանկ մեքենա՝ չծախսելով 100 հազարավոր դոլարներ: Դրա համար անհրաժեշտ է միայն տեխնիկական կրթություն և 3D տպիչ: Հայր ու որդի այս մտքին են եկել այն բանից հետո, երբ համակարգչային խաղերից մեկում տեսել են նորագույն Lamborghini Aventador մեքենայի մոդելը։ Բակուսները որոշել են իրենց ավտոտնակում տպել այդ նույն մեքենայից, որի իսկական տարբերակը 300 հազար դոլար է: Այս մասին գրել է 3D Printing Media Network-ը:

Նրանք գնել են երեք տպիչ, ապա համացանցից ներբեռնել են ավտոմեքենայի սխեմաներն ու մոդելները: Երկու տպիչներն օգտագործվել են պլաստմասե հատվածների պատրաստման համար, իսկ երրորդը՝ ավելի ամուր հումքից պատրաստվող դետալների: Իսկ բացակայող մասերը գնել են, դե իհարկե, eBay-ից:

Ընդհանուր առմամբ նախագծի համար ծախսել են մոտավորապես 20 հազար դոլար, ինչը 15 անգամ քիչ է, քան իրական սպորտային մեքենան: Փաստորեն ստացվել է բավականին էժան Lamborghini, որը պատրաստված է եղել էկոլոգիապես մաքուր, կոշտ և ամուր պլաստիկից, բացի իհարկե անիվներից, փոխանցման տուփից և շարժիչից: Ստերլինգը վստահեցնում է, որ ավտոմեքենան պատրաստ է, դրանով հնարավոր է արդեն երթևեկել, բայց թեստ դրայվ դեռ չեն արել։ Ասում է` մեքենան դեռ կատարելագործելու կարիք ունի:

Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում շաբաթվա ընթացքում այլ իրադարձություններ էլ են տեղի ունեցել, որոնց մասին մենք արդեն գրել ենք, այնպես որ խորհուրդ կտամ կարդալ ևս մի քանի լուր, որոնք չեն վրիպել մեր աչքից։

Չինաստանի համար հատուկ iPhone կթողարկվի

Microsoft-ը տարօրինակ ձևով է ներկայացրել իր նոր օպերացիոն համակարգը

Android-ի նամակագրությունում Snapchat-ի ոճով էֆեկտներ են ավելացել

թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (162)

Ըստ թեմայի

Այ քեզ բան. մարդիկ «քնաբեր» գիշերանոց են ստեղծել, «չինացին» սայթաքել է, 5G–ն` գործարկվել
Այ քեզ բան. անօդաչուների բանակը համալրվել է «մողեսով», ովքե՞ր են մահանալու «Գահերի խաղում»
Այ քեզ բան. ի՞նչ կմախք կա Tesla-ի գզրոցում, Huawei-ի նորույթն ու Yandex-ի «թիթիզ» գաղափարը
Այ քեզ բան. Facebook-ը մարդուն շփոթում է ուտելիքի հետ, իսկ Photoshop-ի թշնամին էլ տնից է
թեգերը:
Խաղ, ռոբոտ, ավտոմեքենա

Գլխավոր թեմաներ