00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչով է զբաղվում կարատեի հայ չեմպիոնը Բուլղարիայում. տեղական լրատվամիջոցի անդրադարձը

© Photo : Screenshot / Youtube / Sport CageСенсей Вартан Папикян
Сенсей Вартан Папикян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բուլղարիայում աշխատող կարատեի նախկին չեմպիոնը կարծում է, որ պաշտպանելու և հարվածը պահելու կարողությունը չեն հանգեցնի հաղթանակի, եթե չկա պատասխանատվության զգացում։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik, Արամ Գարեգինյան. Ամեն անգամ, երբ Բուլղարիայի Վիդին քաղաքի երեխաները հավաքվում են կարատեի մարզման, սենսեյ Վարդան Պապիկյանն ասում է նրանց. «Դուք բուլղարացի եք։ Միշտ սիրեք ձեր երկիրը և երբեք մի մոռացեք նրա մասին»։ Այս հիանալի ուսուցչի և մենամարտերի վարպետի մասին մեծ տեսանյութ է պատրաստել mma.bg մարտարվեստների բուլղարական կայքը։

Վարդանն այստեղ 13 տարի է պարապում է երեխաների հետ։ Ոմանք արդեն ավարտել են դպրոցը, կյանքի հասուն շրջան մտել։

«Դուք միշտ պետք է մարդ մնաք»,–աշակերտներին միշտ ասում է Վարդանը։

Նրա ընտանիքը Հայաստանից հեռացել է անցած դարի 90–ական թվականներին։ Ծնողները մի քանի տարի շարունակ առավոտից գիշեր աշխատել են, որպեսզի հիմնավորվեն և հաստատվեն նոր երկրում։ Վարդանը միշտ օգնել է նրանց։ Բայց, ամեն դեպքում, չնայած զբաղվածությանը, նա ժամանակ գտել է սիրելի կարատեով զբաղվելու համար։

Бронзовый призер 30-ой Универсиады Сергей Вардазарян - Sputnik Արմենիա
Սերգեյ Վարդազարյանը դարձել է բրոնզե մեդալակիր

«Հայաստանում դպրոցական տարիներին տարբեր խմբակներ եմ հաճախել` պարի, երգի։ Հետաքրքիր էր իմ ուժերը փորձելը։ Իսկ հետո հարևաններից մեկն առաջարկեց գնալ կարատեի», – հիշում է Վարդանը։

Երկու տարվա համառ մարզումները նրան դարձել են երկրի չեմպիոն իր տարիքային խմբում։ Վարդանն ավելի շատ է մարզվել, որպեսզի ամրապնդի իր չեմպիոնական տիտղոսը։

«Մարզումներից վերադառնում էի ամբողջովին ջախջախված` վնասվածքներով։ Հազիվ էի սողալով հասնում տուն, որպեսզի քնեմ։ Ուրիշ բանի ի վիճակի չէի», – ասում է նա։

Երեխաներին` իր աշակերտներին, նա պատմում է ոչ թե ձեռքբերումների, այլ նվիրված աշխատանքի մասին։

«Կարատեն դժվարությունները հաղթահարել սովորելու միջոցներից է։ Թեև ինչ-որ մեկի համար դա կարող է լինել վոլեյբոլը, մյուսի համար` այլ մարզաձև կամ հոբբի։ Գլխավորը` մարդը փոխվի։ Եթե քո ճանապարհին դժվարություններ կան, մի նահանջիր։ Եվ եթե հաղթահարել ես դրանք, նշանակում է` փոխվել ես», – ասում է Վարդանը։

Сергей Параджанов  - Sputnik Արմենիա
Ես նրան կոնյակ նվիրեցի, իսկ նա ինձ` սրբապատկեր. բուլղարացի ռեժիսորը` Փարաջանովի մասին

Սենսեյի խոսքով` որոշ մարզական ակումբներում, որոնք պրոֆեսիոնալներն իրար մեջ անվանում են «մեդալների ֆաբրիկա», աշակերտներն ավտոմատացված կերպով մշակում են հարվածները։ Բայց դա անօգուտ է։ Մարզիկը չի կարող հաղթել հակառակորդին, եթե զուգահեռաբար նրան չեն սովորեցրել բարոյականություն, մարմնից բացի չեն կոփել նաև ոգին։

«Եթե մարդն ունի միայն ֆիզիկական ուժ, և բացակայում են ոգու ուժն ու կայունությունը, դա վտանգավոր է դառնում։ Իսկ հոգու ուժը գալիս է ընկերների ու ուսուցիչների, ընտանիքի, երկրի առջև պատասխանատվության զգացումից», – ասում է Վարդանը։

Նրա դպրոցը գտնվում է փոքր և ոչ հարուստ քաղաքում, որը սահմանակից է Ռումինիային։ Այստեղ չկան խոշոր ձեռնարկություններ, զարգացած արդյունաբերություն. հանգիստ, լուռ քաղաք է։ Բայց Վարդանը աշակերտներին հասկացնել է տալիս, որ դա իրենց քաղաքն է` հարուստ պատմությամբ և ավանդույթներով, որտեղ մնացել են տեղի իշխանների ամրոցները և դարձել են թուրքերի դեմ բուլղարացիների պայքարի վերջին նեցուկը։

Բուլղարացի թուրքն օգնել է հայերին․ Վեժդի Ռաշիդովին պարգևատրել են մարդասիրության համար

Ակումբում, որտեղ դասավանդում է Վարդանը, պատից կախված է բուլղարական դրոշը։ Երեխաներին, որոնք գալիս են մարզվելու, նա հարցնում է` գիտեն արդյո՞ք իրենց երկրի պատմությունը, բուլղար ժողովրդի հերոսներին։ Յուրաքանչյուր քայլը, որը երեխաներն անում են մարտական վարպետության ճանապարհին, նրանք պետք է համադրեն բարոյական դասի հետ։ Սենսեյը վստահ է` քիչ է ասել մարդուն ագրեսիվ մի եղիր կամ պատասխանատու եղիր, պետք է ցույց տալ, թե որքան շատ բան է դրանից կախված։

«Տատամիից բացի մեր շուրջբոլորը էլի կյանք կա։ Եղեք լավ բժիշկներ, ինժեներներ, լավ մասնագետներ ձեր ապագա ընտրության մեջ։ Գլխավորը` արժանի մարդ եղեք այս կյանքում։ Եվ մի մոռացեք ձեր երկրի մասին, որտեղ էլ որ լինեք», – ասում է իր աշակերտներին Վարդանը։

 

Լրահոս
0