05:03 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Ահաբեկչություն Կիևում

Ահաբեկչություն Կիևում․ «112 Ուկրաինա» հեռուստաընկերության շենքի վրա կրակել են նռնականետից

© facebook/ Поліція Києва
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
92 0 0

Ուկրաինայի իրավապահ մարմինները հայտնել են, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է։ Ոստիկանության աշխատակիցները փնտրում են չարագործին։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Անցած գիշեր կրակել են «112 Ուկրաինա» հեռուստաընկերության շենքի վրա։ Կիևի ոստիկանությունն այս մասին հայտնում է Facebook-ի իր էջում։

Ժամը 03:40-ին ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ բնակիչները պայթյունին նմանվող ձայն են լսել Կիևի Դեգտյարևսկայա փողոցում։

Իրավապահ մարմինների աշխատակիցները դեպքի վայրում նռնականետի փողակ են հայտնաբերել։

Ուկրաինայի իրավապահ մարմիններն այս դեպքն ահաբեկչություն են որակել։ Ոստիկանության աշխատակիցները փնտրում են չարագործին։

Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Բայց ավելի վաղ «112 Ուկրաինա» հեռուստաընկերության աշխատակիցները կոչ էին արել իրավապահներին պաշտպանել իրենց «ծայրահեղական ազգայնականների թողտվությունից․ նրանք փորձում են սպառնալիքներով ազդել հեռուստաընկերության խմբագրական քաղաքականության վրա»։

«112 Ուկրաինայի» թիմը իշխանությունից պահանջել է ընտրությունների նախաշեմին անհապաղ դադարեցնել ճնշում գործադրել հեռուստաալիքի վրա, նաև պահպանել Ուկրաինայի օրենքները։

Դեպքից հետո Ուկրաինայի լրագրողների ազգային միության ղեկավար Սերգեյ Տոմիլենկոն դիմել է Ուկրաինայի անվտանգության ծառայությանը՝ հորդորելով արդյունավետորեն հետաքննել այս գործը։

Չորս զինվորական է մահացել Ուկրաինայում ուղղաթիռի աղետի հետևանքով

Ըստ թեմայի

«Որոշել են բացառություն անել»․ Youtube-ը հրաժարվել է «ոսկե կոճակ» տալ ռուսալեզու RT-ին
«Խտրականություն է». դեսպանատունը` Sputnik–ին ու RT-ին համաժողովում չհավատարմագրելու մասին
«Խմբագրությունն արյո՞ւն է պահանջում». Սիմոնյանը` Sputnik–ին ու RT–ին մերժելու մասին
թեգերը:
Լուսանկար, պայթյուն, Ուկրաինա

Գլխավոր թեմաներ