01:42 18 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.45
  • GBP590.89
  • EUR534.43
  • RUB7.58
Լոնդոն

Լոնդոնում մեքենան մխրճվել է մարդկանց մեջ. կան տուժածներ. տեսանյութ

© Sputnik / Александр Вильф
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1422)
50 0 0

Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ Լոնդոնում մարդկանց մեջ մխրճված մեքենայի դեպքն ահաբեկչություն չէ։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ, ինչի հետևանքով առնվազն 7 մարդ է տուժել։ Այս մասին տեղեկանում ենք Daily Star պարբերականից։

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 13-ին 23։15–ի կողմերը Բաթերսի թաղամասի հյուրանոցներից մեկի մոտակայքում։ Ի դեպ, երբ մարդիկ հյուրանոցից սկսել են դուրս գալ, հենց այդ պահին էլ մեքենան մարդկանց մեջ է մխրճվել։

«Իսլամական պետություն» խմբավորման անդամները նկարվել են Ադրբեջանում

Նշենք, որ ոստիկանները 3 մարդ են ձերբակալել` սպանության փորձի կասկածանքով, իսկ 4 մարդու` հասարակական վայրում ծեծկռտուք կազմակերպելու համար:

Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ միջադեպն ահաբեկչական բնույթ չի կրում:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1422)

Ըստ թեմայի

Ստրասբուրգի ահաբեկչության զոհերի թիվն աճել է
Facebook-ը 1 օրում Նոր Զելանդիայի ահաբեկչության մասին 1.5 մլն տեսագրություն է ջնջել
Ձերբակալվել են Շրի Լանկայի ահաբեկչության հիմնական կասկածյալները
թեգերը:
Վիրավոր, ավտոմեքենա, Ահաբեկչություն, Ոստիկանություն, Անգլիա

Գլխավոր թեմաներ