21:30 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
71 0 0

Թագավորական զույգը խոստանում է ամենամոտ ժամանակներում կողմնորոշվել է երեխայի ընտրության հարցում, հայտնում է Radar Online պարբերականը։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը` Մեգան Մարքլը, այնքան են մտել նորաթուխ ծնողների դերի մեջ, որ լրջորեն մտածում են աֆրիկացի երեխա որդեգրելու մասին։

Լուրերն այն մասին, որ Սասեքսի դքսերը երազում են որդեգիր երեխաների ծնող դառնալու մասին, սկսել էին տարածվել դեռ անցած տարի։ Այն ժամանակ պարբերականները պնդում էին, որ արքայազնը անհամբեր է ժառանգի լույս աշխարհ գալու հարցում և իր էնտուզիազմով վարակում է կնոջը։ Եվ ահա, սեփական երեխան ունենալուց հետո, լուրերի հերթական ալիքը բարձրացավ։

Ինչպես հայտնել է Radar Online պարբերականը, այս անգամ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը բավական վճռական են տրամադրված. զույգն իսկապես նախատեսում է աֆրիկացի երեխա որդեգրել։

Արքայական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրի խոսքով` ամուսնական զույգը 2019 թվականի աշնանը կկողմնորոշվի փոքրիկի ընտրության հարցում ։ Նա նաև հիշեցրեց, որ դքսերը բարեգործական այց կունենան Աֆրիկա, և հավանաբար, հենց այնտեղից նրանք կվերադառնան ընտանիքի նոր անդամի հետ։

Հիշեցնենք, որ արքայական զույգը բազմիցս խոստովանել է, որ երազում է մեծ ընտանիք ունենալու մասին։ Կարելի է ենթադրել, որ որդու` Արչիի ծնվելուց հետո, այդ ցանկությունն ավելի է ամրապնդվել։ Այո, և հազիվ թե Մարքլը կցանկանա երկրորդ երեխա լույս աշխարհ բերել. դքսուհին ծննդաբերությունից հետո դեռ տեսքի չի եկել և նրա մոտ մազերի հետ կապված խնդիրներ են սկսվել։

թեգերը:
արքայազն, Անգլիա

Գլխավոր թեմաներ