03:23 21 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Հիվանդանոց

UPS-ը սկսում է առաքում իրականացնել դրոններով. «թիրախում» հիվանդանոցներն են

© Sputnik / Сергей Гунеев
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Տեխնիկա և նորարարություններ (137)
168 0 0

Առաքում իրականացնող ամենամեծ ծառայությունը դուստր ընկերություն է բացել, որը ծառայությունը կմատուցի անօդաչուներով։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. United Parcel Service–ը (UPS) գործարկել է Flight Forward ընկերությունը, որն առաքման համար դրոններ է կիրառելու։ Այս մասին հայտնում է ixbt.com-ը։

Այս քայլը կարող է լուրջ հետք թողնել ԱՄՆ-ում UPS-ի, Amazon-ի և Alphabet-ի մրցակցությունում` դրոնների միջոցով առաքում կազմակերպելու մեջ առաջինը լինելու համար։

UPS-ը հայտնել է, որ հնարավոր է` Flight Forward ծառայությունը մի քանի անօդաչուների և օդաչուների համար FAA սերտիֆիկատ ստանա արդեն այս տարի և կդառնա առաջին ընկերությունը, որը նման թույլտվություն է ստանում։

Ատլանտայում տեղակայված ընկերությունը դրոնները կօգտագործի բժշկական նմուշներ տեղափոխելու համար։

Դրոնների կիրառմամբ փորձնական ծրագիրը գործարկվել էր այս տարվա գարնանը Հյուսիսային Կարոլինայի Ռոլի քաղաքի WakeMed հիվանդանոցներում։

Toyota-ն պատրաստվում է լուսնագնացներ արտադրել․ տեսանյութ

Flight Forward–ը ծրագրում է ընդլայնել  գործունեության շրջանակը` «թիրախում» պահելով բուժհաստատությունները, որպեսզի այս սեգմենտից ստացած մեծ եկամտի հաշվին կարողանա փոխհատուցել զանգվածային առաքման եկամտի կրճատումը։

Նշենք, որ United Parcel Service–ն առաքում իրականացնող ամենամեծ ծառայությունն է աշխարհում։

Hyundai-ն արևային մարտկոցներով ու սմարթֆոնով կառավարվող նոր մեքենա է ներկայացրել

թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (137)

Ըստ թեմայի

«Անլայք» Instagram-ը տարածում է գտել ևս 6 երկրում
Այ քեզ բան. թարգմանիչը հոլոգրաֆիկ է դարձել, Instagram–ը` կոտրվող, «պամպերսը»՝ խելացի
Google-ը գտնված թերությունների համար պատրաստվում է մինչև 150 հազար դոլար վճարել
թեգերը:
առաքում, դրոն, հիվանդանոց

Գլխավոր թեմաներ