23:41 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
ՄԻԵԴ

ՄԻԵԴ վճռով Հայաստանը պետք է 1 միլիոն 608 հազար եվրո վճարի ՀՀ քաղաքացի Յուրի Վարդանյանին

© Sputnik / Алексей Витвицкий
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
106 0 0

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր է հրապարակել է «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով արդարացի փոխհատուցման վճիռը:

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռով Հայաստանը պետք է 1 միլիոն 608 հազար եվրո վճարի ՀՀ քաղաքացի Յուրի Վարդանյանին, ում բնակարանը՝ 1385 քմ տարածքով, Բյուզանդի փողոցում, ճանաչվել էր պետության գերակա շահ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր է հրապարակել է «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով արդարացի փոխհատուցման վճիռը: Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Նշենք, որ գործի քննության փուլում ներկայացվել էր արդարացի փոխհատուցման նախնական պահանջ 11,441,939 եվրոյի չափով: Դիմումատուն նաև պահանջել էր իրեն վերադարձնել օտարված հողակտորը, նշելով, որ հակառակ դեպքում նա կպահանջի 10,381,842.05 եվրո, որը ըստ դիմումատուի հողակտորի ներկայիս շուկայական արժեքն է: Կառավարությունը պնդել էր, որ պահանջվող փոխհատուցման գումարի չափը չափազանց մեծ է, և ներկայացվել էին համապատասխան հիմնավորումներ:

Եվրոպական դատարանը հետաձգել էր արդարացի հատուցման հարցի քննությունը՝ կոչ անելով կողմերին համաձայնության գալ արդարացի փոխհատուցման պահանջի հարցի շուրջ:

Ադրբեջանի չորս «ժանգոտ մեխերը». Լապշինը խոսել է ՄԻԵԴ-ում իր գործի ընթացքի մասին

Այսօր հրապարակված վճռով Եվրոպական դատարանը, հաշվի առնելով կառավարության առարկությունները, նվազեցրել է դիմումատուի պահանջած 5,231,651 եվրո գումարի չափը և դիմումատուին շնորհել է 1,608,000 եվրո:

Ըստ թեմայի

ՄԻԵԴ-ը Մանվել Գրիգորյանի վերաբերյալ որոշում է կայացրել
ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործով դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով
Ի՞նչ կտա Ռոբերտ Քոչարյանի հարցով ՄԻԵԴ որոշումը ՍԴ–ին. բացատրում է պաշտպանը
թեգերը:
փող, դրամ, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Հայաստան

Գլխավոր թեմաներ