08:58 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
37 0 0

Պորտալի աշխատանքի դադարեցման համար առիթ էր հանդիսացել հեղինակային իրավունքների հետ կապված Լիտվայի պետական հեռուստառադիոյի բողոքը։ Ռուսական կողմը կարծում է, որ սա Բալթյան երկրներում ռուսալեզու ԶԼՄ–ներին վարկաբեկելու արշավի հետևանքն է։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Լիտվայի հեռուստառադիոհեռարձակման հանձնաժողովը վերականգնելու է Sputnik Լիտվա կայքի աշխատանքը հանրապետության տարածքում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես գրում է գործակալությունը` հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը, ռեսուրսի աշխատանքը կվերականգնեն մինչև 2019 թվականի օգոստոսի 1-ը։ Որոշումն ընդունվել էր այն բանից հետո, երբ իբրև թե հեղինակային իրավունքով պաշտպանված կոնտենտը հեռացվել էր կայքից։

Վիլնյուսի դատարանը հուլիսի 12-ին հաստատել էր արգելափակման մասին հանձնաժողովի որոշումը։ Դրա համար առիթ էր հանդիսացել հեղինակային իրավունքների հետ կապված Լիտվայի պետական հեռուստառադիոյի բողոքը։ Ինչպես պնդում էին, գործակալությունն իրենց տեղեկությունը տեղադրել էր առանց դրա համար թույլտվություն ունենալու։

Դրանից հետո Ռուսաստանի ԱԳՆ–ն հայտարարել էր, որ Լիտվայում շարունակում են խտրական վերաբերմունք դրսևորել ռուսական ԶԼՄ–ների նկատմամբ, իսկ Sputnik գործակալությունը բացահայտ հալածանքների է ենթարկվում:

Վիլնյուսի դատարանը բավարարել է Sputnik Լիտվա կայքն արգելափակելու մասին որոշումը

Մինչ այդ Վիլնյուսի օդանավակայանում ձերբակալվել էր Sputnik Լիտվայի գլխավոր խմբագիր Մարատ Կասեմը։ Նրան խուզարկել էին, հարցաքննել և փաստաթուղթ հանձնել, որում ասվում էր, որ նա «վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար»։ Կասեմին արգելել էին 5 տարի երկիր մուտք գործել։

թեգերը:
Լրագրող, Լիտվա, Sputnik

Գլխավոր թեմաներ