11:38 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Մոնիկա Բելուչի

Բաժանվել չի նշանակում չսիրել․ Մոնիկա Բելուչին խոսել է իր ամուսնալուծության մասին

© Sputnik / Екатерина Чеснокова
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
443 0 0

Ապահարզանից հետո առաջին անգամ հայտնի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին խոսել է դերասան Վենսեն Կասելից բաժանվելու և պլաստիկ վիրաբուժության հանդեպ իր վերաբերմունքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին խոստովանել է, որ հենց ինքն է որոշել ամուսնալուծվեց ֆրանսիացի դերասան Վենսան Կասելից։ Այդ մասին նա պատմել է Madame Figaro ամսագրին տված հարցազրույցում։

Վեց տարի առաջ հայտնի դարձավ, որ այս հրաշք զույգը բաժանվում է։ Մոնիկան ու Վենսանը 15 տարի միասին են ապրել, թեև հաճախ տարբեր տներում, իսկ երբեմն նույնիսկ տարբեր երկրներում են գտնվել։

View this post on Instagram

A post shared by Monica Bellucci (@monicabellucciofficiel) on

Թեև Բելուչին ինքն է նախաձեռնել ամուսնալուծությունը, նա խոստովանել է, որ զգացմունքները նախկին ամուսնու հանդեպ չեն մարել։

«Երբ ստիպված ես բաժանվել որևէ մեկից, դա չի նշանակում, որ իրեն այլևս չես սիրում։ Պարզապես դուք էլ չեք կարող միասին լինել», - պարզաբանել է դերասանուհին։

View this post on Instagram

A post shared by Monica Bellucci (@monicabellucciofficiel) on

Կասելից բաժանվելուց հետո դերասանուհին սիրավեպ է  սկսել 37-ամյա քանդակագործ Նիկոլյա Լեֆևրի հետ։ Նա հաճախ է ուղեկցում դերասանուհուն խնջույքների ժամանակ ու լուրեր են պտտվում, որ զույգը պատրաստվում է ամուսնանալ։

View this post on Instagram

A post shared by Monica Bellucci (@monicabellucciofficiel) on

Խոսելով պլաստիկ վիրահատությունների մասին` Բելուչին ասել է, որ դեմ չէ դրանց, ու նույնիսկ չի բացառել, որ ապագայում կարող է դիմել վիրահատության օգնությանը։ Բայց նաև ընդգծել է, որ տարիքային փոփոխությունները միայն օգնում են իր կարիերային ու թույլ են տալիս նորովի բացահայտել դերասանական տաղանդը։

«Կնճիռներն ու աչքի տակի պարկերը նոր կերպար են ստեղծում։ Հիմա ես պատրաստ չեմ վիրաբույժի մոտ գնալ երիտասարդության «չափաբաժին» ստանալու համար», - ասել է նա։

Դերասանուհին չի խորշում ծերանալուց ու կարծում է, որ միշտ իր տարիքից մեծ է երևացել։ Ավելին, երբ նա 16 տարեկան էր, ուսուցիչները ստիպում էին մաքրել կոսմետիկան, քանի որ նա մեծ կնոջ տեսք ուներ։ Իսկ տատը խրախուսում էր թոռան սերը շպարի, մատնահարդարման ու բարձրակրունկ կոշիկների հանդեպ։

Նշենք՝ Մոնիկա Բելուչին 54 տարեկան է, նրա դերասանական կարիերան շարունակում է վերելք ապրել։ Վերջերս նա Բոնդի ընկերուհու դերն է կատարել, որից հետո նկարահանվել է Էմիր Կուստուրիցայի ֆիլմում։ Ռեժիսորն ասում է, որ Բելուչիի աչքերում կրակ կա, բայց նա անմեղ տեսք ունի։

Կարմիր հագած Բելուչին խորհուրդ է տալիս` կերեք, խմեք, զբաղվեք սեքսով և շատ ծիծաղեք

Ըստ թեմայի

«Սիրում եմ ձեզ». Սիրուշոն Լայմա Վայկուլեին շնորհակալություն է հայտնել
Մոնիկա Բելուչին նոր ֆիլմ է ներկայացրել Մոսկվայում
Հայուհի Մոնիկա Բելուչին. ինչի՞ հանգեցրեց Վարդայի փորձարկումը. տեսանյութ
թեգերը:
վիրահատություն, ամուսնություն, ամուսնալուծություն, Մոնիկա Բելուչչի, Իտալիա

Գլխավոր թեմաներ