11:17 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Հրաձգություն ԱՄՆ Օհայո նահանգում

ԱՄՆ Դեյթոն քաղաքում հրաձգության հետևանքով զոհերի ու վիրավորների թիվն ավելացել է

© AP Photo / John Minchillo
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
52 0 0

Սա վերջին օրերին տեղի ունեցած արդեն երկրորդ խոշոր հրաձգությունն է ԱՄՆ-ում:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի-Sputnik. ԱՄՆ Օհայո նահանգում այսօր տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի: Այս մասին հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

Նախնական տվյալներով՝ հրաձիգը ևս սպանվել է: Հաղորդվում է ևս 16 վիրավորի մասին:

Հիշեցնենք` սա վերջին օրերին տեղի ունեցած արդեն երկրորդ խոշոր հրաձգությունն է ԱՄՆ-ում:

Նախօրեին հրաձգություն էր տեղի ունեցել Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքում, որի հետևանքով զոհվել էր առնվազն 20, վիրավորվել` 26 մարդ: Վիրավորներից շատերի վիճակը գնահատվում է ծանր: Հանցագործը կրակ էր բացել Walmart սուպերմարկետում: Ոստիկանությունը ձերբակալել էր 21-ամյա կասկածյալ Պատրիկ Կրուզիոսին: Մինչ հարձակում գործելը, նա Twitter-ի իր էջում գրառում էր արել՝ նշելով, որ սատարում է մարտ ամսին Նոր Զելանդիայի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչությանը և հայտարարել էր, որ ներգաղթյալների պատճառով տուժում է ԱՄՆ մշակույթն ու տնտեսությունը:

Ըստ թեմայի

Կրակոցներ ԱՄՆ–ում. զոհեր ու վիրավորներ կան. տեսանյութ
Հրաձգություն ԱՄՆ–ում. զբոսաշրջային քաղաքում ավելի քան մեկ տասնյակ մարդիկ են մահացել
Հրաձգություն ԱՄՆ–ում. սպանվածներ կան
Հրաձգություն Կալիֆոռնիայի բոուլինգ ակումբում․ կան մահացածներ․ տեսանյութ դեպքի վայրից
ԱՄՆ–ում Գոհաբանության օրը տղամարդը կրակ է բացել առևտրի կենտրոնում. լուսանկար, տեսանյութ
թեգերը:
հրաձգություն, հանցագործություն, Վիրավոր, Զոհ, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ