00:24 18 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42
Սերժ Թանկյան

ԱՄՆ-ն, Բրիտանիան և Կանադան ճնշել են Հայաստանին Ամուլսարի հարցում.Թանկյանի հայտարարությունը

© Sputnik / Asatur Yesayants
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Ամուլսարի հանքի շահագործումը և «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը (76)
570101

Հայտնի երաժիշտը կոչ է արել իր երկրպագուներին ճնշում գործադրել իրենց երկրների կառավարությունների վրա` հանքավայրի շահագործման դադարեցման մասին պետիցիա ստորագրելու հարցում։ց

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ն, Կանադան ու Մեծ Բրիտանիան ճնշում են գործադրում Հայաստանի իշխանության վրա` Lydian International հանքարդյունաբերական ընկերության շահերից ելնելով։ Lydian International-ի դուստր ընկերությունը շահագործում է Ամուլսարի հանքը։ Այս մասին Facebook սոցիալական կայքի իր էջում գրել է System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը։

«Կարևոր է տարածել տեղեկությունն այս անարդարության մասին այն երկրների քաղաքացիների շրջանում, որոնք կարող են ճնշում գործադրել իրենց ներկայացուցիչների վրա, որ նրանք դադարեն սատարել շրջական միջավայրին վնասող օֆշորային ոլորտներին», - գրել է Թանկյանը։

Նա վավերագրական ֆիլմ է հրապարակել, որը պատմում է բնապահպանների ու տեղացիների պայքարի մասին։ Արտիստը նաև հանքը մշակելու դեմ պետիցիայի հղումն է տեղադրել։

Ավելի վաղ ակտիվիստները հայտնել էին, որ Ամուլսարի ոսկու հանքի փոշին կարող է վնասակար լինել Ջերմուկի բնակիչների համար, իսկ ստորգետնյա ջրերի միջով այն կարող է Սևան հասնել։ «Լիդիան Արմենիան» փորձաքննություն է անցկացրել` հանքի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա ստուգելու համար, որն ընդունվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից։

2018 թվականի իշխանափոխությունից հետո կառավարությունը որոշում էր կայացրել կրկնակի փորձաքննություն անցկացնել հանքում։ Այն պետք է իրականացներ լիբանանական Elard ընկերությունը։

Ամուլսարի ոսկու հանքը պաշարների առումով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Հանքավայրը շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam-ը, որն ավելի ուշ վերանվանվել է «Լիդիան Արմենիայի»։ Ամուլսարի լեռնագագաթը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա:

«Սիրելի Սերժ, բնակարան գնեք Իջևանում». Միհրան Հակոբյանը բաց նամակ է գրել

թեմա:
Ամուլսարի հանքի շահագործումը և «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը (76)

Ըստ թեմայի

«Ինչի՞ ենք սպասում, նոր ցեղասպանությա՞ն»․ Սերժ Թանկյանը կոչ է արել չայցելել Թուրքիա
Փաշինյանը խոսել է «Լիդիան Ինթերնեյշնլի» ղեկավարների հետ
Գալստյան. «Լիդիան» ընկերության հայտարարությունը պարզագույն ապակողմնորոշում է»
«Լիդիանի» գլխավոր գործադիր տնօրենը դադարեցնում է իր պաշտոնավարումը
թեգերը:
Բողոքի ակցիա, Անգլիա, Կանադա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հանք, Ոսկի, բնություն, Սերժ Թանկյան, Լիդիան, Ամուլսար, Հայաստան

Գլխավոր թեմաներ