09:54 30 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD487.62
  • GBP626.93
  • EUR570.03
  • RUB6.14
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
21120

Օգնականը «սովորել» է կարդալ նաև այն հավելվածների նամակները, որոնք չեն պատկանում «Բարության կորպորացիային»։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Google-ի ձայնային օգնականից օգտվողներն այսուհետ կկարողանան դրա միջոցով լսել՝ ինչ են իրենց գրել մարդիկ WhatsApp և Telegram հավելվածների միջոցով, իսկ պատասխանները կկարողանան թելադրել հենց օգնականին։ Այս մասին հայտնում է Android Police-ը։

Google assistent-ի նամակները կարդալու թույլատվություն ստանալու հաղորդագրությունը
© Photo : Android Police
Google assistent-ի` նամակները կարդալու թույլատվություն ստանալու հաղորդագրությունը

Նոր գործառույթը փորձարկելու համար պետք է պարզապես օգնականին ասել, որ սկսի կարդալ նամակները և նրան թույլտվություն տալ կարդալ ծանուցումները, որից հետո Assistant-ը ցույց կտա տեքստային վերջին հաղորդագրությունները։ Այնուհետև կարելի է գրել կամ թելադրել պատասխանը։ Ավարտելուց հետո պատասխանն անմիջապես կուղարկվի հասցեատիրոջը, իսկ ծանուցումը կանհետանա։ Գործառույթն առայժմ ոչ բոլորին է հասանելի, բայց առաջիկայում դրանից կկարողանան օգտվել բոլորը։

Huawei–ի նոր սմարթֆոնի համար երկար հերթ է գոյացել

Հիշեցնենք, որ մինչ այս Google Assistant-ը կարողանում էր կարդալ միայն SMS հաղորդագրությունները, որոնք ուղարկվում էին սմարթֆոնում ի սկզբանե եղած «Նամակներ» կամ Hangouts հավելվածների միջոցով։

Instagram–ն ու WhatsApp–ը կվերանվանեն հանուն Facebook–ի վարկանիշի

Ըստ թեմայի

UPS-ը սկսում է առաքում իրականացնել դրոններով. «թիրախում» հիվանդանոցներն են
Hyundai-ն արևային մարտկոցներով ու սմարթֆոնով կառավարվող նոր մեքենա է ներկայացրել
Այ քեզ բան․ տղամարդը հատուկ հեռախոս կունենա, Մարսը «կմոտենա», իսկ շապիկը կզինվի օդորակիչով
Tesla-ի վարորդները կկարողանան իրենց մեքենայի հետ շախմատ խաղալ ու սերիալ դիտել
թեգերը:
WhatsApp, Google, Telegram

Գլխավոր թեմաներ