00:48 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Վլադիմիր Զելենսկի

Զելենսկին «գաղտնազերծել է» Պուտինի հետ հեռախոսազրույցը Դոնբասի մասին

© Sputnik / Stringer
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
88 0 0

Զրույցի ժամանակ քննարկվել է նաև ուկրաինացի կալանավորներին վերադարձնելու հարցը։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Դոնբասի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտնել է անձամբ Ուկրաինայի նախագահը։

Նրանք, մասնավորապես, խոսել են նախօրեին Դոնբասում չորս ուկրաինացի զինվորականների մահվան մասին։

«Այսօր առավոտյան այդ առիթով ես զրուցել եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրան շտապ զանգահարեցի և ասացի, որ դա (գնդակոծությունը) մեզ խաղաղություն հաստատելուն չի մոտեցնում և շատ եմ խնդրում ազդել այն կողմի վրա, որպեսզի նրանք դադարեն սպանել մեր մարդկանց»,–հայտարարել է Զելենսկին։

Նրա խոսքով` հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև ականազերծման աշխատանքները շարունակելու, Լուգանսկայա ավանում կամրջի շինարարության ժամկետը կրճատելու, ինչպես նաև ուկրաինացի կալանավորներին վերադարձնելու հարցերը։

Նշենք, որ սա Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների առաջին հեռախոսազրույցը չէ։

Պուտինը հեռախոսով շփվել է Զելենսկու հետ

Հուլիսի 11-ին Պուտինն ու Զելենսկին հեռախոսով բանակցություններ են վարել Կիևի նախաձեռնության վերաբերյալ, ինչպես նաև քննարկել Դոնբասում տիրող իրավիճակը։ Զելենսկին հայտարարել է, որ զրույցի հիմնական թեման «ուկրաինացի նավաստիներին ազատելն» էր։

Զանգը տեղի է ունեցել նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի ժամանակների բարձրաստիճան պաշտոնյաներին լյուստրացիայի ենթարկելու պահանջի հետ կապված՝ Զելենսկու աղմկահարույց հայտարարությունից հետո։

Ըստ թեմայի

Պուտինն ասել է, թե ինչով կպատասխանեն ԱՄՆ–ի՝ միջին ու փոքր հեռահարության հրթիռների մշակմանը
«Պուտինը հիանալի տղա է, հանդիպումը հրաշալի անցավ». Թրամփ
Պորոշենկոն վերադարձել է Ուկրաինա. նրա շարասյունը գաղտնի նկարահանել են օդանավակայանում
Իրականում. Դոնբասի իրավիճակը, ֆինանսն ու պատճամիջոցները
Կիևի վախերը, Դոնբասի գնդակոծությունը և Գիվիի սպանությունը` մեկ շղթայի օղակներ
թեգերը:
Ռուսաստան, Ուկրաինա, Դոնբաս, հեռախոս, Վլադիմիր Զելենսկի, Վլադիմիր Պուտին

Գլխավոր թեմաներ