09:30 03 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD504.50
  • GBP628.41
  • EUR551.62
  • RUB6.43
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Հայաստան և ԵԱՏՄ (166)
56 0 0

Ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը սկզբունքային նշանակություն ունի ինտեգրացիոն միավորման հետագա կատարելագործման համար։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Ղրղըզստանում ավարտվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Նիստի արդյունքները ներկայացնող ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց այն հիմնական թեմաները, որոնց անդրադարձ է եղել միջոցառման ընթացքում։ Նրա խոսքով` կազմակերպության մասնակից երկրների կառավարության ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում ալկոհոլային շուկայի կարգավորման համաձայնագրերի վրա տարվող աշխատանքները։

«Փաստաթուղթն ուղղված է ալկոհոլային արտադրանքի փոխադարձ առևտրում խոչընդոտները վերացնելուն։ Հույս ունենք, որ միության երկրներին կհաջողվի առաջիկայում համաձայնության հասնել այս փաստաթղթի շուրջ», – ասել է ՀՀ վարչապետը։

Նիստի մասնակիցները նաև քննարկել են միության շրջանակում փոխադարձ առևտրի ընդլայնման համար պայմաններ ստեղծելու հարցը։ Մասնավորապես, խոսքը համատեղ կանխատեսումների, ագրոարդյունաբերական համալիրի զարգացման, գյուղմթերքի գծով միության անդամ երկրների պահանջարկի և առաջարկի հավասարակշռության հրապարակման մասին է։ Դա գյուղմթերքի արտադրողներին կօգնի ավելի լավ կողմնորոշվել սեփական ռազմավարությունը մշակելիս։

Փաշինյանը նաև նշել է, որ միասնական ֆինանսական շուկայի ստեղծումը սկզբունքային նշանակություն ունի ԵԱՏՄ պետությունների միջև ինտեգրացիոն միավորման հետագա կատարելագործման և տնտեսական կապերի խորացման համար։

ԵԱՏՄ–ն կարելի է լիարժեք օգտագործել. Ղրղըզստանի նախագահը ընդունել է ՀՀ վարչապետին

ՀՀ վարչապետը հայտարարել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման օրն ու վայրը։ Այն կանցկացվի 2019 թվականի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում։

թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ (166)

Ըստ թեմայի

«ԵԱՏՄ շրջանակում 5 տարում կարողացել ենք անել այն, ինչի վրա ԵՄ–ն 20 տարի է ծախսել». Պեսկով
ԵԱՏՄ–Իրան արտոնյալ առևտրի մասին համաձայնագիրը կարող է գործել 2019 թ–ի ամռանը. Խաչատրյան
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղըզստան՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
թեգերը:
Վարչապետ, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Նիկոլ Փաշինյան, Ղրղզստան

Գլխավոր թեմաներ