16:47 22 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.07
  • GBP711.63
  • EUR609.73
  • RUB7.01
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
17720

Ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնին մեղադրում էին անչափահաս աղջիկներին գայթակղելու ու մարմնավաճառության մեջ ներգրավելու համար։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Ամերիկյան բանտում կյանքին վերջ է տվել 66-ամյա միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնը, որին մեղադրում էին անչափահասների սեռական շահագործման համար։ Այս մասին հայտնում է АВС հեռուստաընկերությունը։

«Ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնն ինքնասպան է եղել Ներքին Մանհեթենի դաշնային բանտի իր խցում, որտեղ նա սպասում էր դատավարությանը։ Այս մասին հայտնում են իրավապահ մարմինների երեք աշխատակիցները», - նշում է հեռուստաընկերությունը։

​Ֆինանսիստին կալանավորել էին մարդկանց վաճառելու ու պոտենցիալ վկաներին կաշառելու մեղադրանքով։ Քննության վարկածով` 2000-ականների սկզբին ֆինանսիստն իր մոտ է հրավիրել երիտասարդ աղջիկներին (ամենափոքրը` 14 տարեկան) ու վճարել սեռական ծառայությունների համար։

Նրան սեռական շահագործման նպատակով անչափահասների առևտրի մեղադրանք էր ներկայացվել, որի համար մինչև 40 տարվա ազատազրկում էր սպառնում, իսկ վաճառքի մեջ ներգրավելու նպատակով պայմանավորվածություն ձեռք բերելու համար՝ մինչև հինգ տարվա ազատազրկում։

Աստղային երեխաները և կայսրությունների տերերը ըստ Forbes-ի միլիարդատերների ցուցակի

Նոր մեղադրանքները հանգեցրել էին նոր սկանդալի, որից հետո հրաժարական էր տվել ԱՄՆ-ի աշխատանքի նախարար Ալեքս Ակոսթը։ Նա, որպես դատախազ, 2008 թվականին զբաղվում էր Էփշտեյնի գործի քննությամբ և թույլ էր տվել, որ ֆինանսիստը «գլուխն ազատի» 13 ամսվա ազատազրկմամբ, թեև նրան ցմահ ազատազրկում էր սպառնում։ Առաջին ժամկետից հետո` 2019 թվականի հուլիսին, Էփշտեյնի դեմ երկրորդ անգամ գործ հարուցվեց։

Կարոլին Ռաֆայելյանը ներառվել է Forbes-ի 2019թ-ի միլիարդատերերի ցուցակում

Ըստ թեմայի

Միլիարդատեր Յուրի Գուշչինի թոռն ինքնասպան է եղել. ԶԼՄ
Միլիարդատեր Դեն Բիլզերյանը մեծ խնջույք է կազմակերպել Մեքսիկայի փակ առողջարանում. տեսանյութ
Բատուրինա, մի կողմ քաշվիր. Ռուսաստանում երկրորդ միլիարդատեր կինն է հայտնվել

Գլխավոր թեմաներ