22:59 18 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.95
  • GBP622.40
  • EUR518.37
  • RUB7.51
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
47 0 0

Հնդկաստանում ուժեղ ջրհեղեղները շուրջ 300 մարդու մահվան պատճառ են դարձել։ Ավելի քան 1.2 մլն մարդ ստիպված են եղել լքել իրենց տները։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ Հնդկաստանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի և սողանքների արդյունքում հարյուրավոր մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Արմեն Սարգսյանն իր վշտակցությունն է հայտնել նախագահ Ռամ Նաթ Քովինդին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին` զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթելով ոգու արիություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Նշենք, որ Հնդկաստանում ուժեղ ջրհեղեղները շուրջ 300 մարդու մահվան պատճառ են դարձել։ Ավելի քան 1.2 մլն մարդ ստիպված են եղել լքել իրենց տները։ Տարերքն ընդգրկել է այնպիսի նահանգներ ինչպես Կերալան, Քարնատական, Մախարաշտրան, Գուջարաթը և  Մադխյա Պրադեշը։

Ըստ թեմայի

Սարսափելի կտտանքներ, այրվածքներ և ցավ. Հնդկաստանում նշում են Թայպուսամ տոնը
Հնդկաստանում ուղևորատար ավտոբուսը ձորն է գլորվել. տասնյակ զոհեր կան. լուսանկար
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով առնվազն 106 մարդ է զոհվել
թեգերը:
ցավակցություն, Զոհ, ջրհեղեղ, հնդիկ, Հնդկաստան, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ