09:14 19 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.22
  • GBP593.51
  • EUR526.22
  • RUB7.39
Посол Армении в Чехии Тигран Сейранян

Օդեսայի հրդեհի վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան. դեսպան

© FB Profile
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
92 0 0

Հրդեհի հետևանքով զոհված 8 անձանց ինքնությունն առայժմ ճշտված չէ:

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի-Sputnik. Օդեսայի հրդեհի վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:

Նրա տեղեկացմամբ`  Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղի ոստիկանության և արտակարգ իրավիճակների մարմինների հետ:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ այս գիշեր խոշոր հրդեհ է բռնկվել Օդեսայի հյուրանոցներից մեկում, ինչի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել:  Հրդեհը բռնկվել է «Տոկիո Սթար» հյուրանոցում: Դեպքի վայր ժամանած հրշեջները պարզել են, որ այրվում է հյուրանոցի երկրորդ հարկը: Այդ պահին մոտավոր հաշվարկներով հյուրանոցում գտնվել է 200 մարդ, նրանցից 150-ին տարհանել են, 10 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրում հայտնաբերվել է 8 դի:

Հրդեհի պատճառները դեռևս պարզված չեն, հետաքննությունը շարունակվում է:

 

 

Ըստ թեմայի

Մոսկվայում չվերթեր են հետաձգվել և չեղարկվել
Ողբերգական ավտովթար Արցախում. կա 1 զոհ և վիրավորներ
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2300 կրակոց. անցնող շաբաթը` առաջնագծում
թեգերը:
Վիրավոր, Զոհ, հրդեհ, Օդեսա, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ