16:18 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Օդեսա

Օդեսայի հյուրանոցում հրդեհի պահին ՀՀ քաղաքացի գրանցված կենվորներ չեն եղել. դեսպան

© Sputnik / Денис Петров
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
364 0 0

Բոլոր զոհվածների ինքնությունն առայժմ չի պարզվել, քանի որ դիերը մոխրացած են։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի-Sputnik. Օդեսայի «Տոկիո Սթար» հյուրանոցում հրդեհի պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի գրանցված կենվորների չեն եղել։ Այս մասին Facebook-յան գրառմամբ տեղեկացնում է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը՝ հղում անելով Օդեսայի ոստիկանությանը հաղորդած տեղեկություններին:

Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ բոլոր զոհվածների ինքնությունն առայժմ չի պարզվել, քանի որ դիերը մոխրացած են։

«Ըստ այդմ, կկարողանանք ամբողջությամբ բացառել ՀՀ քաղաքացիների կամ ազգությամբ հայերի առկայությունը զոհվածների շարքերում միայն նրանց ինքնության լիարժեք ճշտումից հետո»,- գրում է դեսպանը։

Նրա տեղեկացմամբ՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը և Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հետևում են կատարվածի շուրջ զարգացումներին և նոր տեղեկություններ ստանալու դեպքում անմիջապես կտեղեկացնեն հանրությանը։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ այս գիշեր խոշոր հրդեհ է բռնկվել Օդեսայի հյուրանոցներից մեկում, ինչի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել:  Հրդեհը բռնկվել է «Տոկիո Սթար» հյուրանոցում: Դեպքի վայր ժամանած հրշեջները պարզել են, որ այրվում է հյուրանոցի երկրորդ հարկը: Այդ պահին մոտավոր հաշվարկներով հյուրանոցում գտնվել է 200 մարդ, նրանցից 150-ին տարհանել են, 10 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրում հայտնաբերվել է 8 դի:

«Զվարթնոցում» թողնելով մի քանի ուղևորի` «Ուկրաինական ավիաուղիների» ինքնաթիռը թռել է

Հրդեհի պատճառները դեռևս պարզված չեն, հետաքննությունը շարունակվում է:

Ըստ թեմայի

ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը
Օդեսայի հրդեհի վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան. դեսպան
ՀՀ ՊՆ անելու է ամեն ինչ, որ Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողը չխոշտանգվի. Հովհաննիսյան
թեգերը:
հայ, Զոհ, հրդեհ, Օդեսա

Գլխավոր թեմաներ