19:13 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Վլադիմիր Պուտին Անգելա Մերկել հանդիպում(արխիվային լուսանկար)

Ուկրաինայի մասին և ոչ միայն. Մերկելը զանգել է Պուտինին

© Sputnik / Алексей Дружинин
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
44 0 0

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զանգել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Հեռախոսազրույցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք կարևոր հարցեր են քննարկել։ Կողմերը պայմանավորվել են շարունակել պատրաստվել գագաթնաժողովին նորմանդական ձևաչափով հետագայում «Մինսկի համաձայնություններն» իրագործելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԳԴՀ–ի կառավարությանը։

Պուտինն ու Մերկելը քննարկել են ՈՒկրաինայի տարածքով գազի տրանզիտի հարցը։ Նրանք համաձայնել են, որ անհրաժեշտ է արագացնել գործարքների վերաբերյալ բանակցությունները։ 

Կանցլերն ու ՌԴ նախագահը կարծիքներ են փոխանակել Սիրիայի վերաբերյալ, մասնավորապես` երկրի հյուսիս–արևմուտքում ռազմական էսկալացիայի մասին։ Երկուսն էլ հաստատել են, որ աջակցում են Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Գեյր Պեդերսենի գործունությանը։ Այս մասին նշվում է գերատեսչության ներկայացուցչի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Քննարկվել է նաև Լիբիայի իրավիճակը։ Զրուցակիցները հաստատել են իրենց աջակցությունը Լիբիայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Հասան Սալամեի ծրագրերին։

Ուսանողուհին ուշաթափվում է Պուտինի հետ հանդիպման ժամանակ. նախագահի արձագանքը. տեսանյութ

Երեկ Մերկելը քննարկել էր առաջիկա գագաթնաժողովը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նրանք պատրաստակամություն են հայտնել սեպտեմբերի 2–ին հանդիպում նշանակել նախագահների դիվանագիտական խորհրդականների ու քառյակի կառավարությունների համար։ Գագաթնաժողովի օրը դեռ նշանակված չէ։

Ըստ թեմայի

«Պարոն Մակրոնն այնքան սիրալիր է...». Պուտինը շոյվել է ֆրանսիացու նրբանկատությունից
Զելենսկին «գաղտնազերծել է» Պուտինի հետ հեռախոսազրույցը Դոնբասի մասին
«Հզոր և ոճային». Պուտինը մոտոցիկլետով մասնակցել է բայք շոուին. տեսանյութ
թեգերը:
հեռախոսազրույց, Ուկրաինա, Վլադիմիր Պուտին, Անգելա Մերկել

Գլխավոր թեմաներ