18:13 20 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.37
  • GBP617.34
  • EUR516.69
  • RUB7.50
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
141 0 0

Կենդանիները հացի կտոր են գտել սեղանին և որոշել են ընթրել, և տանտերն ակնհայտորեն անակնկալի է բերել նրանց։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Ամերիկայի Կոլորադո նահանգում բնակվող տարեց ամուսինները ստիպված են եղել անզեն պայքար մղել իրենց տուն մտած արջերի դեմ, գրում է WTKR կայքը։

Ջո Ջոնսոնը և նրա կինը՝ Ջորջի Էն Ֆիլդը, տանն են եղել, երբ հանկարծ վերևի հարկից կասկածելի աղմուկ են լսել։ 71-ամյա Ջոն գնացել է խոհանոցը ստուգելու և դեմ առ դեմ բախվել արջին և նրա քոթոթին։

Կենդանիները հացի կտոր են գտել սեղանին և որոշել ընթրել, իսկ տանտերն ակնհայտորեն անակնկալի է բերել նրանց։ Մայր արջը, պաշտպանելով քոթոթին, հարձակվել է Ջոյի վրա, իսկ նա, չկորցնելով իրեն, բռունցքով հարվածել է։ Ջոյին օգնության է շտապել կինը և բեյսբոլի մահակով հարվածել արջին։

Դա ստիպել է կենդանիներին նահանջել և լքել տունը։ Ջոն ոչ ծանր վնասվածքներ է ստացել ձեռքերի, դեմքի, կրծքի շրջանում, իսկ նրա կինը գրեթե չի տուժել։

Անվտանգության աշխատակիցները գնացել են կենդանու հետքերով և առավոտյան արդեն քնեցրել նրան, սակայն քոթոթին չեն կարողացել գտել։

Ըստ թեմայի

Խստորեն դատապարտում ենք արջի և քոթոթների նկատմամբ դաժան վերաբերմունքը. հայտարարություն
Դիլիջանում արջի քոթոթն անակնկալ է մատուցել մարդկանց. կենդանին հյուրանոց է եկել. տեսանյութ
Դիլիջանում գտնված արջի քոթոթը հնարավոր է` բաց թողնվի վայրի բնություն
թեգերը:
տուն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, արջ

Գլխավոր թեմաներ