03:09 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Արմեն Սարգսյան

Սարգսյանը շնորհավորել է Ղրղզստանի նախագահին և բարեկամ ժողովրդին

© Sputnik / Asatur Yesayants
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
19 0 0

Ղրղզստանի Հանրապետությունը նշում է անկախության 28-րդ տարեդարձը:

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին` անկախության 28-րդ տարեդարձի առիթով:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը, նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ղրղզստանի միջև ավանդաբար ձևավորված բարեկամական հարաբերությունները հետագայում ևս նպաստելու են փոխշահավետ համագործակցության խորացմանը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:

Նախագահ Սարգսյանը Սոորոնբայ Ժեենբեկովին քաջառողջություն և ամենայն բարիք է մաղթել, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում: 

Ըստ թեմայի

Համոզված եմ, որ արդարադատությունը կհաղթի. Սարգսյանը շնորհավորել է Քոչարյանին
Բակո Սահակյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին
թեգերը:
շնորհավորանք, Արմեն Սարգսյան, Ղրղզստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ