18:35 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Ջոն Բոլտոն

Սպիտակ տունը թեկնածու է փնտրում Ջոն Բոլտոնի փոխարեն

© Sputnik / Алексей Витвицкий
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
15 0 0

Ամերիկյան հեռուստաընկերությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնի հավանական թեկնածուների անունները։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. ԱՄՆ նախագահի վարչակազմը 10 թեկնածու է դիտարկում Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնի համար, որը կփոխարինի աշխատանքից ազատված Ջոն Բոլտոնին։ Այս մասին հայտնում է RT–ն` հղում անելով CNN–ին։

Սեպտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է Բոլտոնին։ ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ համաձայն չէր իր խորհրդականի մի շարք առաջարկների հետ։ Բոլտոնն իր հերթին հայտարարել էր, որ անձամբ է առաջարկել իրեն ազատել աշխատանքից։

Ամերիկյան հեռուստաընկերության տվյալներով` հավանական փոխարինող է դիտարկվում է Իրանի հարցերով ԱՄՆ պետդեպի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը։

Դրանից բացի, նշվում են նաև Բոլտոնի նախկին առաջին տեղակալ, պաշտոնաթող գեներալ–մայոր Ռիկի Ուեդլի, ինչպես նաև ՉԺԴՀ հարցրով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ և Ռուսաստանի գծով մասնագետ Սթիվեն Բիգենի թեկնածությունները։

Թեկնածուների ցանկում են նաև Սպիտակ տան աշխատակազմի ազգային անվտանգության գծով մասնագետ Ռոբ Բլերը, ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ փոխնախագահի խորհրդական Կիտ Քելոգը, Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը, Նիդեռլանդներում դեսպան Փիթ Հոքսթրան, պաշտոնաթող գեներալ Ջեք Քինը, ինչպես նաև Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Ֆրեդ Ֆլիցը։

«Իրականում». բոլտոնների հետ խոսելիս Փաշինյանը պիտի հիշի ասածը՝ Արցախը Հայաստան է, և վե՛րջ

Թրամփն այդ պաշտոնում կարող է նշանակել նաև պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մաքգրեգորին, որը Fox News հեռուստաընկերությունում հանդես է գալիս որպես ազգային անվտանգության գծով փորձագետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի Չարլի Կապերմանը։

Ըստ թեմայի

ԱՄՆ-ն Բաքվի ու Երևանի միջոցով ճնշում է Իրանին. ինչու բոլտոնյան աշունը Հայաստանին չի սազում
Շնորհակալություն Իրանից. ինչպես Փաշինյանը քաղաքավարի, բայց դիպուկ պատասխան տվեց Բոլտոնին
թեգերը:
Դոնալդ Թրամփ, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ