00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավութօղլուն՝ ընդդեմ Էրդողանի. ինչպես կանդրադառնան Թուրքիայի խմորումներն Արցախի վրա

© AFP 2024 / ADEM ALTANБеседа президента и премьер-министра Турции Реджепа Тайипа Эрдогана и Ахмета Давутоглу в мавзолее Мустафы Кемаля Ататюрка (10 ноября 2014). Анкарa
Беседа президента и премьер-министра Турции Реджепа Тайипа Эрдогана и Ахмета Давутоглу в мавзолее Мустафы Кемаля Ататюрка (10 ноября 2014). Анкарa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը մեկնաբանել է Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հեռանալը Էրդողանի իշխող կուսակցությունից, նաև խոսել է այն մասին՝ ինչպես կարող են այդ երկրի ներքաղաքական գործընթացներն անդրադառնալ տարածաշրջանում իրավիճակի վրա։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Թուրքիայի նախկին վարչապետ ու նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հեռանալը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից՝ դժվար թե սպառնա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքերին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց  Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Ахмет Давутоглу - Sputnik Արմենիա
Դավութօղլուն դուրս է եկել Էրդողանի կուսակցությունից ու սեփական քաղաքական ուժն է ձևավորում

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն  հայտարարել էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից դուրս գալու մասին։ Քաղաքական գործիչը նշել էր, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի ցանկանում կառուցողական քննադատություն լսել, և այն որպես դավաճանություն է ընկալում։ Ավելին` այդ քաղաքական ուժը օգուտ չի բերում ո՛չ պետությանը, ո՛չ դրա քաղաքացիներին։ Միաժամանակ նա հայտնել էր երկրում նոր քաղաքական ուժի ստեղծման մասին։ Դավութօղլուն ասել էր, որ համախոհների հետ պատրաստում է  երկրում ժողովրդավարական կարգ հաստատել։ Քաղաքական գործիչը կոչ էր արել Թուրքիայի բոլոր քաղաքացիներին՝ միանալ նոր շարժմանը։ Դավութօղլուի հետ միասին իշխող կուսակցությունից դուրս են եկել նաև նրա հինգ կողմնակիցները։

Սաֆրաստյանի կարծիքով՝ դեռ չի կարելի խոսել այն մասին, որ իշխող կուսակցությունից դուրս եկած գործիչները կարող են լուրջ հակակշիռ ստեղծել դրա համար ու երկրի ներսում ընդլայնել իրենց դիրքերը։

«Մարդիկ, որոնք փորձում են այլընտրանք ստեղծել Էրդողանին ու նրա ուժին, հանրության աչքերում այս կամ այն կերպ ասոցացվում են նախագահի հետ, քանի որ նրա կուսակցությունից են դուրս եկել։ Ուրեմն՝ լայն  հասարակությունը դժվար թե նրանց ինքնուրույն խաղացող համարի»,-կարծում է արևելագետը։

Ахмет Давутоглу - Sputnik Արմենիա
«Էրդողանը վնասում է». նախկին արտգործնախարար Դավութօղլուն քննադատել է Թուրքիայի նախագահին

Նրա կարծիքով՝ Էրդողանի ու նրա կուսակցության համար իրական մրցակից կարող է դառնալ Քեմալիստական Ժողովրդահանրապետական կուսակցությունը, որի ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն հաղթել է վերջերս կայացած՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում։

Փորձագետը նշեց, որ հասկանալի չէ նաև՝ ինչ գաղափարախոսություն է որդեգրելու Ահմեդ Դավութօղլու ստեղծվող շարժումը։ Քանի որ Էրդողանի քաղաքականությունը նեոօսմանիզմի ու չափավոր իսլամիզմի մասով հիմնվում է Դավութօղլու ուսմունքի վրա։ Ու հիմա հետաքրքիր է՝ ինչ կարող են առաջարկել Դավութօղլուն ու նրա կողմնակիցները՝ որպես այլընտրանք Էրդողանին։

Արտաքին քաղաքականության տեսակետից՝ նախկին վարչապետի գործերն ավելի լավ են գնում։ Թուրքիայի գործընկերներն ընկալում են Դավութօղլուին որպես ավելի հավասարակշռված քաղաքական գործչի, որի հետ կարելի է բանակցել։ Նա Էրդողանի պես անկանխատեսելի չէ։ Նախկին վարչապետը մեծ հեղինակություն է վայելում եվրոպական առաջնորդների շրջանում։

 «Ժամանակին Էրդողանը հենց այդ պատճառով հեռացրեց Դավութօղլուին մեծ քաղաքականությունից։ Ներկայիս նախագահը վախենում էր, որ աշխարհն ու մասնավորապես՝ Եվրոպան, ինչ-որ պահի կուզենան միայն Դավութօղլուի հետ գործ ունենալ ու իր հետ հաշվի չնստել»,-նշեց Սաֆրաստյանը։

Չնայած Էրդողանի դիրքերը երկրում դեռ ամուր են, սխալ կլինի ասել, որ այս իրավիճակը նրա համար կատարյալ է։ Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները, որտեղ իշխանության թեկնածուն ջախջախիչ պարտություն կրեց, իշխող կուսակցությունից նախկին համախոհների հեռանալը, աճող գնաճը՝ այս ամենը չի կարող չանհանգստացնել իշխող կուսակցությանը։

Ситуация в Мадагисе - Sputnik Արմենիա
Վազգեն Մանուկյանը` Դավութօղլուին. Մտքիցդ հանի ղարաբաղյան հարցի ռազմական լուծումը

Սաֆրաստյանի խոսքով՝  Էրդողանը փորձում է փոխհատուցել ներքաղաքական խժդժություններն ու տնտեսական դժվարությունները՝ տարածաշրջանում արտաքին քաղաքականության ակտիվությամբ։ Թուրքիայի իշխանությունները կարող են նոր նախաձեռնություններ ձեռնարկել Սիրիայում, ռազմական գործողություն իրականացնել այդ երկրում, քրդերի դեմ գործողություններ իրականացնել։ Անկարան կփորձի նաև օգտագործել սիրիացի փախստականների խնդիրը, որ եվրոպացիները նոր զիջումների գնան։

Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Արցախի հարցում, Թուրքիայի ակտիվությունը տեսանելի ապագայում քիչ հավանական է, կարծում է Սաֆրաստյանը։

Անկարան խրվել է սիրիական ճահիճը, այն շատ լարված հարաբերությունների մեջ է արևմտյան գործընկերների հետ ու դեռ հյուսիսային հարևանների ժամանակը չունի։

 «Չեմ կարող ասել, որ Թուրքիան ժամանակ ու ռեսուրս կունենա  իրավիճակն այստեղ էլ ապակայունացնելու համար։ Նման սցենարը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Անկարան տեսնի, որ իր ռեսուրսները Մերձավոր արևելքում սպառվել են»,-կարծում է փորձագետը։

Հիշեցնենք՝ Թուրքիան փակ է պահում Հայաստանի հետ 330 կիլոմետր սահմանը՝ ի նշան Ղարաբաղյան հակամարտությունում Ադրբեջանին աջակցություն։

Լրահոս
0