11:37 15 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.44
  • GBP598.27
  • EUR525.85
  • RUB7.42
Պյոտր Պորոշենկո

«Գողը պետք է բանտում լինի». Պորոշենկոյի ակտիվների վրա կալանք է դրվել

© Sputnik / Stringer
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
43 0 0

Իրավաբան Անդրեյ Պորտնովը ասել է, որ Պեչերսկի շրջանային դատարանը կալանք է դրել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի ամբողջ շարժական ու անշարժ գույքի վրա։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Կիևի Պեչերսկի շրջանային դատարանը կալանք է դրել Ուկրաինայի նախկին նախարար Պյոտր Պորոշենկոյի անշարժ գույքի ու նրա գլխավոր ակտիվներից մեկի (Կուզնյա գործարանի) կոորպորատիվ իրավունքների վրա։ Այս մասին իրավաբան, տնտեսական գիտությունների թեկնածու Անդրեյ Պորտնովը հայտնել է տելեգրամի իր ալիքում։

«Ակտիվների կալանքը տեղի է ունեցել իմ դիմումի հիման վրա սկսված քրեական դատավարության շրջանակում։ Այդ գործը վերաբերում է ապօրինի եկամուտների օրինականացմանն ու փողերի լվացմանը, նաև հարկերի չվճարելուն»,– նշել է  իրավաբանը։

Նրա խոսքով` գործին մասնակցում է  ոչ միայն Պորոշենկոն, այլև Ուկրաինայի նախկին փոխվարչապետ ու սոցիալական քաղաքականության նախարար Սերգեյ Տիգիպկոն։

«Շարունակում ենք ուսումնա–դաստիարակչական ու քրեական առգրավման միջոցառումները։ Անձնական ոչ մի բան, պարզապես գողը պետք է բանտում  նստի»,– նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք` Պետբյուրոն Պորոշենկոյի ու նրա մտերիմների դեմ ընդհանուր առմամբ մի քանի գործ է քննում, այդ թվում` «Ցենտրէներգոյում» պաշտոններ բաժանելուց մինչև  ծառայողական դիրքը չարաշահելու, Կերչի նեղուցում կապված միջադեպի հետ առնչությամբ պետդավաճանության, «Պրյամոյ» հեռուստաալիքին ապօրինի կերպով տիրանալու, փաստաթղթերը կեղծելու, 2016 թվականին ապօրինի կառավարություն նշանակելու, նաև իշխանությունը զավթելու վերաբերյալ։

Բացի այդ, 2014թ-ի Եվրամայդանի ժամանակ մարդկանց մահանալու մասին  գործով որպես վկա նախկին նախագահին արդեն հարցաքննել են։

Կիևում հարձակվել են Պյոտր Պորոշենկոյի վրա. տեսանյութ

Ինքը` Պորոշենկոն, հայտարարել էր, որ չի վախենում հետապնդումից ու պատասխանատվություն է կրում ուկրաինացի ժողովրդի առաջ։

Ըստ թեմայի

«Ты ж меня обманула» երգը՝ Պորոշենկոյի կատարմամբ. ուկրաինական ընտրական «ռոմանտիկան»
«Ակնկալում եմ Ուկրաինայի և իմ հաղթանակը». Պորոշենկոն քվեարկել է
Սարգսյանը չի ամաչում իր տղաների համար․ կտրիճները բարձրագույն վարպետություն են ցուցադրում
Պորոշենկոյին մեղադրում են դավաճանության մեջ. Ուկրաինայում գործ է հարուցվել նրա դեմ
թեգերը:
Դատարան, կալանք, Անշարժ գույք, Պյոտր Պորոշենկո, Ուկրաինա

Գլխավոր թեմաներ