11:45 15 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.44
  • GBP598.27
  • EUR525.85
  • RUB7.42
Ուկրաինայի ոստիկանության աշխատակիցները

Արտակարգ պատահար Կիևում. տղամարդը սպառնում է պայթեցնել Մետրոյի կամուրջը. տեսանյութ

© Sputnik / Stringer
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
36 0 0

Ուկրաինայի մայրաքաղաքում իսկական կոլապս է առաջացել այն բանից հետո, երբ զինված տղամարդը հայտարարել է Մետրոյի կամուրջն ականապատելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Զինվորական համազգեստով և կապույտ բերետով անհայտ անձը սպառնում է Կիևում պայթեցնել կամուրջը, որը գտնվում է մետրոյի կայարանի մոտ։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Կիևի ոստիկանապետին, տղամարդը կրակոցներ է արձակել։

Ուկրաինական ԶԼՄ–ների տվյալներով` տղամարդը սպիտակ գույնի ավտոմեքենայով կանգնել է Մետրոյի կամրջի վրա։ Նա հրացանից օդ է կրակում։ Նա փաթաթված է Ուկրաինայի դրոշով, ունի երկար մազեր ունի, հասակը մոտ 180 սմ է, տարիքը` մոտ 35 տարեկան։

​Ավտոմոբիլային և Մետրոյի կամուրջները փակ են և շրջափակված, իրավապահները սպասում են պայթյունների հարցերով մասնագետների ժամանելուն։ Դեպքի վայր է մեկնել ազգային ոստիկանության Դնեպրի վարչության օպերատիվ–քննչական խումբ։

Արտակարգ պատահարի վայրից Սոցիալական ցանցերում հայտնվել են առաջին տեսանյութերը և լուսանկարները։

թեգերը:
տղամարդ, տեսանյութ, Ուկրաինա

Գլխավոր թեմաներ