09:58 14 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.46
  • GBP613.63
  • EUR526.02
  • RUB7.42
Նիկոլ Փաշինյանի ելույթը Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում

Ժողովրդավարությունն ամրապնդել է Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում. Փաշինյան

© Photo / official site of the Prime minister of RA
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (852)
43 0 0

Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը ցավով նշել է, որ Հայաստանում դատական համակարգը դեռ մնում է չվերափոխված։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի– Sputnik. Թավշյա հեղափոխությունը ցույց տվեց, որ ժողովրդավարությունը շարունակում է համընդհանուր արժեք մնալ բոլոր մարդկանց համար։ Այս մասին Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի ղեկավարն ընդգծել է, որ հեղափոխության գլխավոր շարժիչ ուժը դարձել են երկրի քաղաքացիները, որոնք ցանկացել են վերջ տալ կոռուպցիային և ընտրակեղծիքներին, արմատախիլ անել բազմամյա սոցիալական անհավասարությունը, հավասար պայմաններ ստեղծել բոլորի համար։

«Հայաստանի նոր կառավարությունը համապարփակ բարեփոխումներ է սկսել, որոնք վերաբերում են հասարակության կյանքի գրեթե բոլոր ոլորտներին։ Դրանց նպատակն է ձևավորել լայն և կայուն միջին դաս և իշխանությանը հաշվետու դարձնել քաղաքացիներին։ Այսօր Հայաստանը ժողովրդավարական երկիր է` ազատ մամուլով և ցույցերով։ Իսկ ընտրակեղծիքների հարցն ընդմիշտ փակ է»,–ասել է ՀՀ վարչապետը։

Սարդարապատի և Արցախյան ազատամարտի օրինակը բավարար է հնարավոր ապագան կանխատեսելու. Փաշինյան

Փաշինյանը ցավով նշել է, որ դատական համակարգը դեռ մնում է չվերափոխված։ «Պատահական չէ, որ մեր գործողությունների ճանապարհին մենք հանդիպում ենք մարդկանց դիմադրությանը, որոնք առանց վերահսկողության ազդել են դատական համակարգի վրա։ Նրանք հասկանում են, որ կորցնում են երկրում իրենց ազդեցությունը վերականգնելու վերջին հենքը և հույսը»,–ասել է նա։

Փաշինյանի խոսքով` հեղափոխությունն աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի։  Դրա արտաքին քաղաքական ընթացքը չի փոխվել։ Բայց ժողովրդավարությունն ամրապնդել է Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (852)

Ըստ թեմայի

Ինչու է Նիկոլ Փաշինյանի որդին Երևան եկել. պարզաբանում է Վլադիմիր Կարապետյանը. տեսանյութ
Ինչ է անելու Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ–ում. օրակարգը հայտնի է
ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը «ցնցելու» է կառավարությունը. «Իրատես»
թեգերը:
Հայաստան, «Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան, ԱՄՆ, Նյու Յորք

Գլխավոր թեմաներ