22:27 12 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.40
  • GBP612.93
  • EUR526.81
  • RUB7.46
Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն

Սալվադորի նախագահը հենց ՄԱԿ-ի ամբիոնում սելֆի է արել և տեղադրել է թվիթերյան իր էջում

© Photo: UN Photo/Laura Jarriel
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
128 0 0

Քաղաքական գործչի խոսքով՝ Գլխավոր ասամբլեայի ձևաչափը հնացած է, մինչդեռ սոցիալական ցանցերի տեսանյութերն ու լուսանկարներն ավելի ու ավելի մեծ ազդեցություն են ունենում համաշխարհային լսարանի վրա:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին իր ելույթից առաջ սելֆի է արել և լուսանկարը անմիջապես տեղադրել է թվիթերյան իր էջում: 

«ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին ձեր առջև գտնվելն ինձ համար մեծ պատիվ է, դրա համար կցանկանայի տպավորություններս կիսվել ամբողջ աշխարհի հետ»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ  ասել է Բուկելեն՝ սելֆի անելուց հետո:

Սելֆին, սակայն, Նայիբ Բուկելեի միակ «նորարարությունը» չէր։ Նա ամբիոնից հայտարարել է նաև կազմակերպության աշխատանքի ձևաչափը փոխելու անհրաժեշտության մասին: Քաղաքական գործչի խոսքով՝ Գլխավոր ասամբլեայի ձևաչափը հնացած է, մինչդեռ սոցիալական ցանցերի տեսանյութերն ու լուսանկարներն ավելի ու ավելի մեծ ազդեցություն են ունենում համաշխարհային լսարանի վրա:

«Մենք հիանալի հնարավորություն ունենք օգտագործելու սոցցանցը, որպեսզի ոչ միայն պահպանենք Գլխավոր ասամբլեայի նշանակությունը, այլև այն ավելի բարձրացնենք։ Կամ մենք բոլորս` ՄԱԿ-ի համակարգը, քաղաքական գործիչները, կառավարությունները և այլն, կարող ենք անտեսել այդ հնարավորությունը և սպասել, որ մեզ հետ տեղի ունենա այն, ինչ եղավ Kodak-ի և Blockbuster-ի (կինոյի վարձույթի ծառայություն) հետ», - նշել է Բուկելեն:

Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է Իլհամ Ալիևին

Նշենք, որ սեպտեմբերի 24–ին ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում ելույթ է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ թեմայի

«Ռուսաստանը մեր հիմնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է». Փաշինյան
Զելենսկու կինը ֆուրոր է առաջացրել իր ուլտրանորաձև հագուստով. լուսանկար
«Աշխարհի որևէ պետություն ապահովագրված չէ ահաբեկչությունից». Մնացականյանի ելույթը ՄԱԿ–ում
թեգերը:
սելֆի, Լուսանկար, Նախագահ, Միացյալ Ազգերի Կազմակերպություն (ՄԱԿ)

Գլխավոր թեմաներ